Տղամարդը 20 տարի հող է կերել և ողջ-առողջ է

Հող ուտելը կոչվում է գեոֆագիա, տարածում ունի մի շարք երկրներում՝ Գաբոնում, Կամերունում, Հասարակածային Գվինեայում, Հայիթիում, Ինդոնեզիայում և այլն: Հողով առավել շատ սնվում են կանայք՝ հատկապես հղիության ընթացքում:

Հնդկական Անդհրա-Պրադեշ նահանգի բնակիչ Նուկալա Կոտեշվարա Ռաոն արդեն 20 տարի հող է ուտում՝ օրական մոտ 1 կիլոգրամ: Նա այդ տարօրինակ սովորությունը ձեռք է բերել 28 տարեկան հասակում:

Կոտեշվարայի խոսքով` օրեր են լինում, որ այլ՝ սովորական սնունդ ընդհանրապես չի ուտում, սնվում է միայն հողով: Նա վստահեցնում է, որ հողակերությունն ընդհանրապես չի վնասել իր առողջությանը:

Հնդկաստանի բնակիչը հող է ուտում / ©SWNS TV

Հող ուտելը կոչվում է գեոֆագիա, տարածում ունի մի շարք երկրներում: Գաբոնում, Կամերունում և Հասարակածային Գվինեայում բնակիչներն ուտում են կավային բնական կաոլինիտ՝ համեմված պղպեղով ու հիլով (կարդամոն): Հայիթիում քաղցը հաղթահարում են աղի ու բանջարեղենի խառնուրդով ցեխից պատրաստված կարկանդակներով: Ինդոնեզիական ամպո ուտեստը պատրաստում են բրնձի դաշտերի հողից: Հաղորդվում է, որ հողով առավել շատ սնվում են կանայք՝ հատկապես հղիության ընթացքում:

2007թ. հաղորդվել է, որ Չինաստանի Ցզյանսի նահանգի Շեն Շոուդունն ամեն օր 3-4 գդալ գետավազ է ուտում: Նա համարել է, որ գետի ավազ ուտելու շնորհիվ է ազատվել լիպոսարկոմայից և ստամոքսի ուռուցքից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021