Պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականին չի հաջողվել նվաճել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել։ Պատճառն, ըստ Գյուլբուդաղյանցի, այն է, որ չի կարողացել արդարացնել հավաքականի երկրպագուների սպասելիքները:
Գյուլբուդաղյանցն իրեն պատասխանատու է համարել անհաջողության համար. Հայաստանի հավաքականին չի հաջողվել նվաճել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Արդեն նախկին գլխավոր մարզչին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Նրան շնորհակալություն են հայտնել նաև օգտատերերը:
Հիշեցնենք՝ Հայաստանը պարտություն էր կրել Ֆինլանդիայի հետ խաղում, իսկ Լիխտեյնշտեյնի հետ հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի: Արդյունքում՝ Հայաստանի հավաքականը զրկվել է Եվրո-2020-ի եզրափակչի ուղեգիր ստանալու հնարավորությունից: Հայաստանն այս մրցաշրջանում ունեցել է 3 հաղթանակ, 1 ոչ ոքի և 4 պարտություն:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…