259

Թուրքիան հասավ իր նպատակին. «անվտանգության գոտին» ստեղծված է՝ կարելի է կրակը դադարեցնել

«Խաղաղության ակունք» ռազմագործողությունը 120 ժամով դադարեցվել է, որպեսզի Քուրդիստանի բանվորական կուսակցության ուժերը դուրս բերվեն տարածքից:

Թուրք զինվորները
Թուրք զինվորները / ©nv.ua / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Թուրքիան 120 ժամով դադարեցնում է ռազմագործողությունը Սիրիայում` Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինված ուժերի ելքը սահմանամերձ շրջաններից ապահովելու նպատակով: Այս մասին Անկարայում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ Սիրիայի հարցով բանակցություններից հետո:

Մայքլ Փենսը նշել է, որ հոկտեմբերի 17-ին համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և թուրք-ամերիկյան ամուր հարաբերությունների շնորհիվ: Նրա խոսքով՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը՝ ՔԲԿ-ին հնարավորություն տալով լքել անվտանգության գոտին:

https://www.facebook.com/www.grigorian.sargis/posts/398611467756544

Այսպիսով, Վաշինգտոնն ու Անկարան համաձայնության են եկել՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու հարցում: Փենսը նշել է, որ մանրամասների մասին կողմերը ավելի ուշ կպայմանավորվեն՝ փոխադարձ պարտավորությունների միջոցով հասնելով խաղաղ կարգավորումների:

ԱՄՆ-ը կնպաստի քուրդ զինյալների ելքը Սիրիայի՝ թուրքական գործողությունների շրջաններից: Բացի այդ՝ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ չեն սահմանի Թուրքիայի նկատմամբ: Փենսը նշել է, որ Վաշինգտոնն Անկարայի նկատմամբ բոլոր պատժամիջոցները կչեղարկի կրակի վերջնական դադարեցումից հետո:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին թուրքական բանակի օդուժը, հրետանին ու ցամաքային զորքերը հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների վրա՝ նպատակ ունենալով սահմանի երկայնքով ստեղծել «անվտանգության գոտի» և ոչնչացնել քրդական՝ թուրքական որակմամբ՝ ահաբեկչական, խմբավորումներին:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 23, 08:13
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալության նոր առաքելությունը յոթ ապարատով կուսումնասիրի, թե ինչպես է արեգակնային քամու էներգիան փոխանցվում Երկրի մագնիսոլորտում։ Plasma Observatory-ն պետք է միաժամանակ հետևի տարբեր չափերի ու տևողության գործընթացների միջև կապերին։

Նոյեմբերի 23, 11:12
Հ. Թումանյան

Baykar ընկերությունը ներկայացրել է Bayraktar AKINCI անօդաչուից ROKETSAN-ի ORKA թեթև տորպեդի փորձնական արձակման կադրերը։ Ընկերության տվյալներով՝ սա ORKA-ի առաջին արձակումն է անօդաչու օդային հարթակից՝ հակասուզանավային հնարավորությունների զարգացման շրջանակում։

Նոյեմբերի 22, 22:05
Հ. Թումանյան

Թաիլանդը նախատեսում է արգելել հազվագյուտ հողային տարրերի արդյունահանման համար օգտագործվող քիմիկատների արտահանումն ու տարանցումը՝ Մյանմայից եկող գետերի աղտոտման դեմ պայքարելու նպատակով։ Կառավարությունը նաև պատրաստվում է Չինաստանի և Մյանմայի հետ քննարկել աղտոտման աղբյուրների վերահսկումը։

Նոյեմբերի 23, 08:13
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալության նոր առաքելությունը յոթ ապարատով կուսումնասիրի, թե ինչպես է արեգակնային քամու էներգիան փոխանցվում Երկրի մագնիսոլորտում։ Plasma Observatory-ն պետք է միաժամանակ հետևի տարբեր չափերի ու տևողության գործընթացների միջև կապերին։

Նոյեմբերի 24, 16:07
Հ. Թումանյան

Արևմտյան Ավստրալիայի երկու հնավայրերի կենդանական մնացորդների ուսումնասիրությունը կասկածի տակ է դրել այն պատկերացումը, թե հնագույն մարդկանց բազմազան սննդակարգը պարտադիր սննդի պակասի հետևանք էր։ Հետազոտողների մեկնաբանությամբ՝ տարբեր կենդանիներ որսալը կարող էր լինել առատ, բայց փոփոխական պաշարներից օգտվելու ճկուն ռազմավարություն։

Նոյեմբերի 22, 22:05
Հ. Թումանյան

Թաիլանդը նախատեսում է արգելել հազվագյուտ հողային տարրերի արդյունահանման համար օգտագործվող քիմիկատների արտահանումն ու տարանցումը՝ Մյանմայից եկող գետերի աղտոտման դեմ պայքարելու նպատակով։ Կառավարությունը նաև պատրաստվում է Չինաստանի և Մյանմայի հետ քննարկել աղտոտման աղբյուրների վերահսկումը։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 23, 08:13
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալության նոր առաքելությունը յոթ ապարատով կուսումնասիրի, թե ինչպես է արեգակնային քամու էներգիան փոխանցվում Երկրի մագնիսոլորտում։ Plasma Observatory-ն պետք է միաժամանակ հետևի տարբեր չափերի ու տևողության գործընթացների միջև կապերին։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն