Ադրբեջանն Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ, երկու ուղղաթիռ, տասնհինգ անօդաչու թռչող սարք։ Մարտերը շարունակվում են։

Ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի հարձակումները մի քանի ուղղությամբ հետ են մղվել։ ՊԲ հաղորդմամբ՝ հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ, երկու ուղղաթիռ, տասնհինգ անօդաչու թռչող սարք։ Մարտերը շարունակվում են։

8:40 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:

9:40 ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի խաղաղ բնակչությանը կոչ է արվում պատսպարվել ու փողոց դուրս չգալ:

ՊԲ զրահատեխնիկան ու հրետանին՝ Ստեփանակերտի փողոցներում / © Artsakh1

10:44 Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդմամբ՝ Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր կան:

10:55 Տավուշի ուղղությամբ հակառակորդի ԱԹՍ է խոցվել:

11:00 Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:
Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում:

11:05 ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա, իսկ առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա առանձին, հատուկ հայտարարությամբ։

11:12 Թուրքիան, ինչպես միշտ, իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ պատերազմում:

11:15 Հրապարակվել են ադրբեջանական տանկերի խոցման կադրերը:

Ադրբեջանական տեխնիկայի խոցումը / © ԶԻՆՈՒԺ MEDIA

11:21 Արցախում հայտարարվել է Ռազմական դրություն: 18 տարեկանից բարձր բոլոր տղամարդիկ հավաքագրվում են:

11:34 Հայկական կողմը խոցել է հակառակորդի 14 անօդաչու թռչող սարք:

11:44 Ըստ թուրքական աղբյուրների՝ տարհանվել են Ադրբեջանի տարածքում գտնվող Աղդամի և Թարթարի շրջանների բնակիչները և տեղափոխվել են Բարդա (հաղորդում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը):

12:28 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը: Վարապետը կոչ է արել պատրաստ լինել մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը: «Հպարտ, հաղթո՛ղ ժողովուրդ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

12:40 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը.

«Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:

Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»:

14:12 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ արտերկրում ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Աննա Նաղդալյանի խոսքով՝ մեր միջազգային գործընկերները՝ բազմակողմ և երկկողմ մակարդակով, տեղեկացված են Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության, հայկական կողմերի գործողությունների և գնահատականների մասին:

ԱԳ նախարար Մնացականյանը մշտական կապի մեջ է և հեռախոսազրույցներ է ունենում իր գործընկերների, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

22:45 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։

23:28 Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են:

Ադրբեջանական կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստները / © Արցախի ՊԲ

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված խնդիրը` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021