Միջանցքների խնդիրը. ո՞ւմ ձեռնտու չէ «Հյուսիս-հարավ»-ը

Ենթադրվում է, որ իրանական նավթը Հայաստանի տարածքով Եվրոպա կհասնի բավականին մատչելի գներով, ինչն այդ շուկայում մեծ խնդիրներ կառաջացնի մրցակիցների` առաջին հերթին` Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համար:

Կան կարծիքներ, թե Հայաստանի տարածքով Հյուսիս-հարավ միջանցքի անցկացումը ձեռնտու է Եվրոպային, Իրանին և Չինաստանին, սակայն ձեռնտու չէ Ռուսաստանին ու Ադրբեջանին:

Համարվում է, որ հենց այդ պատճառով Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությանն առաջինն արձագանքեցին եվրոպական երկրները, որոնց դեսպաններն այցելեցին Սյունիք: Եվրոպական երկրների մեծ մասը հստակ պահանջել է ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից:

Հյուսիս-հարավ միջանցքի հիմնական առանձնահատկություն է համարվում այն, որ այդ երթուղով անցնելու են նաև գազի և նավթի խողովակներ: Ռուսաստանին, ինչպես նշվում է, նոր մրցակիցներ պետք չեն` ի դեմս իրանական էներգառեսուրսների, որոնք Հայաստանի տարածքով կարող են հասնել Ուկրաինա և Եվրոպայի այլ երկրներ: Ադրբեջանին դա նույնպես ձեռնտու չէ. արդեն կառուցված խողովակներ կան, և մտադիր են ամբողջ հզորությամբ օգտագործել ու կառավարել դրանք:

Թուրքիան ցանկություն ունի դառնալու հաղորդակցային հանգույց` կարևոր ուղիներն իր տարածքով անցկացնելով: Հենց այդ պատճառով այդ երկրներին անհանգստացնում է ԱՄՆ-ի ու Իրանի երկխոսությունը: Ենթադրվում է, որ իրանական նավթը Եվրոպա կհասնի բավականին մատչելի գներով, գոնե սկզբնական շրջանում, ինչն այդ շուկայում մեծ խնդիրներ կառաջացնի մրցակիցների համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021