Գիտնականները նշել են իմացական գործառույթների խթանմանն անհրաժեշտ վարժանքները

Փորձարկումների արդյունքներով պարզվել են ֆիզիկական ծանրաբեռնվածության այն տեսակները, որոնք խթանում են ուղեղի նեյրոպլաստիկությանը:

Ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածության մասին բազմիցս խոսվել է: Այն հաստատում են նաև ժամանակակից բազմաթիվ հետազոտություններ, ըստ որոնց` վարժությունները կարող են նվազեցնել քաղցկեղի զարգացման, դեպրեսիաների և բազմաթիվ այլ հիվանդությունների վտանգը: Նոր հետազոտության հեղինակները ցույց են տվել, որ մարմնամարզությունը կարող է խթանել նաև նեյրոպլաստիկությանը: Նաև նշել են դրա համար արդյունավետ վարժանքները:

Նեյրոպլաստիկությունը ուղեղի փոփոխվելու ունակությունն է նոր փորձի ազդեցությամբ: Այն առանցքային դերակատարում ունի ցանկացած իմացական (կոգնիտիվ) բարդ գործառույթի իրականացման գործում, ներառյալ հիշողությունը և ուսումը: Նրա վրա ֆիզիկական վարժությունների ազդեցությունը ստուգելու նպատակով Հարավային Ավստրալիայի համալսարանից Էշլի Սմիթը և նրա գործընկերներն ուսումնասիրել են նախկինում արված տասնյակից ավել փորձարկումների տվյալները: Այդ փորձարկումներին մասնակցել են 128 առողջ կամավորներ երկու սեռից, 18-65 տարեկան:

Տարբեր փորձարկումների մասնակիցները զբաղվել են տարաբնույթ ծրագրերով` ցածր ինտենսիվություն ունեցողից (սրտի կծկումների հաճախականությունը հասցնելով առավելագույնի կեսին) մինչև լուրջ վարժություններ (զարկերակը՝ առավելագույնի 90%-ը): Նրանց գլխուղեղի նեյրոպլաստիկությունը դիտարկվել է վարժանքներից առաջ և հետո՝ օգտագործելով տրանսկրանիալ մագնիսական խթանում:

Գիտնականներն առավելագույն դրական արդյունք դիտարկել են 20 րոպե ցածր և բարձր ինտենսիվության հերթագայությամբ և 25 րոպե չափավոր ինտենսիվությամբ աերոբային վարժանքներ կատարած մարդկանց մոտ: Կամավորների գլխուղեղի նեյրոնները նշանակալից դյուրությամբ են արձագանքել արտաքին մագնիսական դաշտի խթանմանը:

Ուշագրավ է, որ այդպիսի էֆեկտները համահարաբերականացրել են արյան մեջ պարունակվող կորտիզոլի հետ: Այն սթրեսային հորմոն է, որը կարգավորում է օրգանիզմի ածխաջրածնային փոխանակությունը: Այդ հորմոնի ավելացումը հանգեցնում է ուղեղի նեյրոպլաստիկության անկմանը: Այդ պատճառով դրա ուժեղացումն, ըստ էության, թույլատրում են մարզումների այն տեսակները, որոնք նպաստում են կորտիզոլի մակարդակի նորմալացմանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021