«Կարևոր է իմանալ ու հիշել». Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ պտտվող քարոզչական նյութերի մասին

Քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքով՝ քարոզչական նյութեր են պտտվում, որոնց նպատակն է «հայի արյամբ, քրտինքով, մտքով, ոգով նվաճվող հաղթանակի քաղաքական հետևանքները չեզոքացնել, պղտորել, խլել մեր ձեռքից»:

Քաղաքագետի խոսքով՝ քարոզչությունը երբեք միագիծ չի լինում: Նույն կենտրոնից ղեկավարվող քարոզչությունը կարող է միաժամանակ կամ ըստ իրավիճակի տարածել առաջին հայացքից իրար լիովին հակադիր թեզեր, բայց դրան բոլորն էլ ուղղված լինեն մեկ նպատակի:

Տեր-Աբրահամյանն օրինակներ է բերել, որոնք պատերազմական այս օրերին մեծ տարածում ունեն հասարակության լայն շրջանակներում: Նախ՝ պատերազմի ավարտի մասին. շուտով ավարտվելու է, ամսաթիվ է նույնիսկ նշվում, հրադադարի կնքման մասին, բանակցությունների անհրաժեշտության մասին և այլն: Ընդ որում, քաղաքագետի խոսքով, եթե հրադադար հաստատվի, նույն շրջանակները խոսելու են հայկական կողմի՝ «առաջ գնալու հնարավորություն ունենալու», բայց նրան դա անել թույլ չտալու մասին:

Տեր-Աբրահամյանն անդրադարձել է նաև այն հայտարարություններին, որոնք կոչ են անում հարվածել Ադրբեջանի տնտեսական կարևոր օբյեկտներին, ընդ որում՝ Իսկանդերով: Իսկ իրականում, ինչպես վստահեցնում են շատ-շատերը, հայկական զինված ուժերը հաջողությամբ, թեև կորուստներ կրելով, դիմակայում են թշնամու հարձակմանը՝ առանց Իսկանդերի ու նավթամուղերին հարվածելու: Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանին նման քայլերի դրդելու նպատակը դրա արդյունքում միջազգային միջամտության հիմքեր ստեղծելն է:

Թուրքիայի հետ բանակցելու հավանականության մասին. Տեր-Աբրահամյանն ընդգծում է, որ քարոզչական որոշ կենտրոններ սարսափում են այն մտքից, որ Հայաստանը կարող է այնքան ինքնիշխան ու անկախ գտնվել, որ բանակցի «նրա հետ, ում հետ կուզի»:

Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքով՝ Գետաշենի ազատագրման լուրերը նույնպես այդ կենտրոնից են տարածվել՝ «բոլոր թեմաները վերահսկելու նպատակով»: Այդ թեմաներն, ըստ քաղաքագետի, պարտվողականն են և ուռա-հայրենասիրականը: Տեր-Աբրահամյանը միջանկյալ նպատակ է համարում հոգեբանության վրա ազդելը. «լուրը տարածվում է, հետո չի հաստատվում, ստեղծվում է հոգեբանական անկում»: Բացի այդ, քաղաքագետի համոզմամբ, շեղում է բուն խնդրից:

Նախորդ սկզբունքով, նրա խոսքով, հրադադար կնքելու դեպքում նույն կենտրոնը տարածում է. «Գետաշենը գրավում եինք, չթողին»: Քարոզչական այս մոդելի նպատակը, Տեր-Աբրահամյանի խոսքով, նույնն է՝ «հայի արյամբ, քրտինքով, մտքով, ոգով նվաճվող հաղթանակի քաղաքական հետևանքները չեզոքացնել, պղտորել, խլել մեր ձեռքից»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021