Instagram-ը թաքցնում է Like-երը. թարմացումը փորձարկվում է

Փոփոխությունը կարող է վնասել գովազդատուներին, բայց դրական առումով մեծ դեր կխաղա բազմաթիվ մարդկանց և հատկապես պատանիների հոգեկանի վրա։

Instagram-ը փորձարկում է թարմացված ծրագիրը, որտեղ միայն հեղինակը կարող է տեսնել, թե քանի հավանում ունեն իր նկարներն ու հոլովակները։ Մյուս օգտատերերն ու գովազդատուները ստիպված են լինելու գուշակել հրապարակումների հայտնիության մասին տվյալները։

Instagram-ը հուլիսի 17-ին հայտարարել է, որ փորձարկում է ծրագրի թարմացումը։ Նախկինի նման հնարավոր է սեղմել սրտիկի վրա, սակայն հնարավոր չէ տեսնել, թե էլ ովքեր են դա արել։ Հավանումների քանակը կարող է տեսնել միայն տվյալն նկարը կամ հոլովակը հրապարակած օգտատերը։ Ընկերությունն այս փոփոխությունը բացատրել է նկարով, որ այս դեպքում օգտատերերի ընկերները կկենտրոնանան ոչ թե հավանումների քանակի, այլ հենց նկարի կամ հոլովակի վրա։

Instagram-ը փորձարկումն իրականացնում է դեռևս 7 երկրում՝ Կանադա, Իտալիա, Բրազիլիա, Իռլանդիա, Ճապոնիա, Ավստրալիա և Նոր Զելանդիա։

Instagram-ը չի հայտնում՝ փորձարկումը մյուս երկրներում կիրականացնի, թե՝ ոչ։ Մասնակի փոփոխություններ փորձարկվում են․ օրինակ, Ռուսաստանում Մաքսիմ Գալկինն է հանդիպել առանց հավանումների հրապարակման։ Այս առիթով հումորիստը նշել է, որ սա կարևոր փոփոխություն էր, քանի որ մարդիկ արդեն կախվածություն էին ձեռք բերել հավանումներից։ Նրա խոսքով, սա դրական առումով մեծ դեր կարող է խաղալ բազմաթիվ մարդկանց և հատկապես պատանիների հոգեկանի վրա։

Նոր Զելանդիայի բնակիչներից մեկը պատմել է, թե իր նկարի տակ նշված է, որ այն ինչ-որ հետևորդի է դուր գալիս, մյուս հավանումները և ուրիշների նշումի տակ են թաքնված։ Սեղմելով այդ հղման վրա՝ երևում են հավանողները։

Իսկ ուրիշների նկարների և հոլովակների տակ օգտատերը կարող է հավանում դնել, բայց չի կարող տեսնել այլոց հավանումները։

Հարված՝ գովազդատուներին

Instagram-ի թարմացումը ծանր հարված է ինֆլյուենս-մարքեթինգին։ Այս կարծիքին է Belong մարքեթինգային գործակալության համահիմնադիր Քսյուշա Դուկալիսը։ Նրա համոզմամբ, առաջինը կտուժեն սկսնակ ինֆլյուենսները (նրանք, ովքեր մեծ քանակությամբ հետևորդներ ունեն և դրանով են գումար վաստակում)։

#Sekta իդեալական մարմնի դպրոցում, ընդհակառակը, վտանգ չեն տեսնում թարմացման հարցում։ Ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարը նշել է, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում լսարանին և այդ առումով հանգիստ են։ Ընթերցողին առաջին հերթին հետաքրքիր է թեման։ Նադեժդա Գորելիկովայի խոսքով, ռազմավարական տվյալները հիմնական շեշտադրումը չեն գործընկեր ընտրելիս, իրենք դիտարկում են բրենդի կարևորությունը և թե ինչքանով է բրենդը տարածված ԶԼՄ-ներում, ինչպիսի սոցիալական փորձ ունի։

Բլոգգեր Ռուսլան Զախարկինը (94,5 հազ․ հետևորդ) դատի է տվել Instagram-ին և բողոք է ներկայացրել Ռոսկոմնադզորին։ Նրա նշել է, որ գովազդ դնելով է վաստակում, իսկ հավանումները չտեսնելը կազդի իր եկամտի վրա։ Բլոգգերը որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջում է 500 հազ․ ռուբլի։ Նրա հայտարարությունը դեռևս չի դիտարկվել։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021