Հուլիսի 22, 2019, 14:07
Խմբագրություն Hovhannisyan
189

Թանկացման հարց չի քննարկվում. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ տարածված լուրերի մասին

Հակոբ Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում եւ խնդրել է հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Հակոբ Կարապետյան / ©ShantNews / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Շեշտ.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը։ Քաղաքապետը խոսել էր մայրաքաղաքում առկա խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված աշխատանքների մասին՝ նշելով, որ հանրային տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ միայն փոփոխություններից հետո։

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն անդրադարձել է տարածված տեղեկություններին, ըստ որոնց նախատեսվում է քաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացում։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216282588443101&id=1405208089

Հակոբ Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում եւ խնդրել է հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Հավելենք, որ ուղեվարձի թանկացման անխուսափելիության մասին հայտարարություն էր արել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Վերջինս նույնպես նշել էր, որ թանկացումը հնարավոր է միայն տրանսպորտային նոր ցանցի ներդրումից հետո։

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն