iPhone 11-ի տեսախցիկի հնարավորությունների ֆոտոակնարկները

Լրագրողները iPhone 11-ի, Pro-ի և Pro Max-ի տեսախցիկներն անվանել են լավագույնը բոլոր սմարթֆոնների մեջ:

Ինչպես հիշում եք, սեպտեմբերի 10-ին Apple ներկայացրել էր iPhone 11, 11 Pro և 11 Pro Max մոդելները: Սերիայի գլխավոր առանձնահատկությունը թարմացված տեսախցիկն է: 11-ը ստացել է լայն և գերլայն անկյամբ օժտված սենսորներ, իսկ Pro-ն և Pro Max-ը՝ բացի սենսորներից համալրվել է տելեֆոտո-օբյեկտիվով:

Սեպտեմբերի 17-ին հրատարակությունները և բլոգերները հրապարակել են նոր iPhone-ների ակնարկները: Նյութերի մեծ մասի կենտրոնում հայտնվել է սարքավորման տեսախցիկը. լրագրողները փորձարկել են այն ամենատարբեր պայմաններում և համեմատել մրցակիցների հետ:

TechCrunch

iPhone 11 Pro-ով արված նկարներ / ©techcrunch

TechCrunch-ի խմբագիր Մեթյու Պանցարինոն գոհունակություն է հայտնել iPhone 11-ի նկարների որակի համար, բայց ավելի շատ նրա մոտ տպավորվել է գիշերային ռեժիմը: Ինչպես շատ սմարթֆոնների դեպքում, այստեղ նույնպես ֆունկցիան ինքնուրույն միանում է լույսի անբավարարության դեպքում:

Գիշերային ռեժիմ՝ պասիվ և ակտիվ / ©techcrunch

Պանցարինոյին զարմացրել է գիշերային ռեժիմում արված լուսանկարների մանրակրկտությունը, ինչպես նաև բնականին մոտ գույները:

Համեմատություն՝ Pixel / ©techcrunch

The Verge

The Verge-ի գլխավոր խմբագիր Նիլայ Պատելը iPhone 11 Pro-ն և Pro Max-ը համարել է ամենահավասարակշռված և ֆունկցիոնալ սմարթֆոններն ինչպես Apple-ում, այնպես էլ ընդհանրապես ամբողջ շուկայում:

Նիլայ Պատելի արած լուսանկարը / ©The Verge

Նրա խոսքով՝ նոր սմարթֆոններն ունեն անհավատալի աշխատանքային ժամանակ, երկար տարիներ արդիական հանդիսացող պրոցեսորներ, հիանալի դիսփլեյ և տեսախցիկների համակարգ, որոնք գերազանցում են ցանկացած մրցակցի: Պատելը նույնպես ընդգծել է գիշերային ռեժիմը, բայց նշել է, որ սարքավորումը ոչ միշտ է վատ լուսավորության պայմաններում լավ նկարում: Նա նոր iPhone-ները համեմատել է Pixel-ի հետ:

MASHABLE

Ռեյմոնդ Վոնգի արած լուսանկարը / ©Mashable

Mashable-ի հեղինակ Ռեյմոնդ Վոնգը եզրակացրել է, որ Apple-ը iPhone 11 Pro-ում տեղադրել է երեք տեսախցիկների լավագույն համակարգը: Նրա խոսքով՝ մյուս սմարթֆոնները հնարավոր է ունենան սենսորների նմանատիպ համադրություն, սակայն որպես մեկ ընդհանրություն չեն կարող աշխատել: Վոնգը նշել է, որ մեկ անգամ այս տեսախցիկներն օգտագործելուց հետո այլևս ցանկություն չի լինում օգտագործելու մեկ տեսախցիկը:

Ռեյմոնդ Վոնգի արած լուսանկարը / ©Mashable

Լրագրողը նշել է, որ լավագույն լուսանկարները ստացվում են տելեֆոտո-ոսպնյակի միջոցով՝ հատկապես թույլ լուսավորության պայմաններում: Վոնգի խոսքով՝ iPhone 11 Pro-ի առավելությունը մրցակիցների համեմատ այն է, որ տեսախցիկների ծրագրային ապահովումն աշխատում է անթերի՝ ապահովելով գերազանց արդյունք:

Refinery29

Անաբել Պասարոուի արած լուսանկարը / Refinery29

Refinery29-ի հեղինակ Անաբել Պասարոուն և նրա գործընկերները գլխավոր նորամուծություն են համարել գիշերային ռեժիմը: Պասարոուի խոսքով՝ ֆունկցիան այնքան լավ է աշխատում, որ կարող է կիրառվել որպես լապտեր:

Լրագրողը համեմատել է Pixel-ի Night Sight-ի հետ, սակայն նշել, որ այստեղ ռեժիմն ինքնաշխատ կերպով է ակտիվանում: Ռեժիմը տպավորիչ կերպով լուսավորում է խամրած լուսանկարները: Պասարոուն գնահատել է որակյալ տեսանյութեր նկարելու հնարավորությունը:

Engadget

Քրիս Վելասկոյի արած լուսանկարը / ©Engadget

Engadget-ի խմբագիր Քրիս Վելասկոն iPhone 11-ը գովաբանել է մրցակիցների համեմատ ավելի չեզոք նկարներ ստանալու համար: Նրա կարծիքով՝ Apple-ը լավացրել է Smart HDR-ը և հիմա սմարթֆոնը նկարում է բնականին հնարավորինս մոտ նկարներ՝ առանց հավելյալ միջամտության:

Քրիս Վելասկոյի արած լուսանկարը / ©Engadget

Գերլայն անկյամբ տեսախցիկը, Վելասկոյի խոսքով, հրաշալի գլուխ է հանում մեծ լայնությամբ լանդշաֆտ նկարելիս, բայց հիմնական ոսպնյակի նման մանրակրկիտ չէ: Լրագրողը եզրակացրել է, որ iPhone 11-ն այնքան լավ է նկարում, որ օգտատերերը չեն փոշմանի Pro-ն գնելու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021