Իսրայելական և ամերիկյան միջուկային սուզանավերն ուղղություն են վերցրել դեպի Իրանի ափերը

Իրանի ափերի մոտ անվտանգային իրավիճակն ավելի է լրջանում. իսրայելական միջուկային Dolphin սուզանավն անցել է Սուեզի ջրանցքը, իսկ ԱՄՆ-ի ՌԾՈւ միջուկային սուզանավն ու հրթիռային 2 քրեյսերներն անցել են Օրմուզի նեղուցը և արդեն Պարսից ծոցում են:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի միավորումը, որի կազմում՝ Ohio USS Georgia (SSGN 729) ատոմային սուզանավը և Ticonderoga դասի հրթիռային երկու քրեյսերներ (USS Port Royal (CG 73) և USS Philippine Sea (CG 58)), դեկտեմբերի 21-ին անցել են Օրմուզի նեղուցը և մուտք գործել Պարսից ծոց: Միաժամանակ տեղեկություն է ստացվել, որ դեպի Իրանի ափեր է ուղևորվել նաև Իսրայելի ՌԾՈւ Dolphin տեսակի հարվածային սուզանավերից մեկը:

Փորձագետների կարծիքով՝ 2021թ. հունվարին ամերիկաիսրայելական ուժերը հրթիռային հարվածներ են հասցնելու Իրանին: Առաջին հերթին չեզոքացվելու է իրանցիների ՀՕՊ համակարգը, ինչից հետո հրթիռակոծվելու են Իրանի միջուկային արդյունաբերության թիրախները:

Հարձակման ընթացքում գործադրվելու է նաև ավիացիան: Համոզմունք կա, որ մեծ դերակատարում են ունենալու հատկապես իսրայելական սուզանավերը, որոնք պետք է արձակեն Popeye Turbo թևավոր հրթիռներ, հնարավոր է՝ փոքրացված հզորությամբ մարտագլխիկներով:

Dolphin-ը (տեսակը՝ 800) գերմանական մոդիֆիկացված դիզել-էլեկտրական 212 տեսակի սուզանավերի շարք է: Դրանք մշակվել են հատուկ Իսրայելի համար: Թել Ավիվն ունի երեք միավոր Batch 1 սերիայի և Batch 2 կատարելագործված տարբերակի (օդանկախ էներգետիկ համակարգով) սուզանավեր: Իսրայելական ռազմական գերատեսչությունը չի մեկնաբանել իր ստորջրյա ուժերի վերատեղակայման մասին տեղեկության արտահոսքը:

Dolphin սուզանավերն ունեն 6-10 տորպեդային սարքավորումներ՝ 533 մմ և 4-650 մմ: Նրանք սպառազինությունում կան տորպեդներ, ականներ, UGM-84C հականավային հրթիռներ (ՀՆՀ) և Popeye Turbo ծովային տեղակայման թևավոր հրթիռներ (ԾՏԹՀ): Վերջինի հեռահարությունը 1500 կմ է: Այս թևավոր հրթիռները կարող են կրել միջուկային մարտական մասեր՝ մինչև 200 կիլոտոննա, և արձակվում են 650 մմ-անոց տորպեդային համակարգից: Հնդկական օվկիանոսում՝ Պարսից ծոցի անմիջական հարևանությամբ, իսրայելցիները պարբերական սկզբունքով ունենում են 1-2 այդպիսի սուզանավ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021