Իրանը հրթիռակոծել է Իրաքի ամերիկյան ռազմաբազաները

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Պարսից ծոցի տարածաշրջանում օդ են բարձրացել: Արգելվել է քաղավիացիայի ինքնաթիռների մուտքը Մերձավոր Արևելք:

Հունվարի 8-ի գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) տասնյակ հրթիռներ է արձակել Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա: Իրանական աղբյուրների հաղորդմամբ՝ ԱՄՆ զինծառայողների շարքերում զոհերի թիվն 80-ից մեծ է, մինչդեռ ամերիկյան կողմը հերքում է այդ լուրը:

«Երկինք-երկինք» տեսակի բալիստիկ հրթիռները հարվածել են Իրաքի Այն Ալ-Ասադ և Իրաքյան Քուրդիստանի Էրբիլում տեղակայված ռազմաբազաներին, որտեղ տեղակայված են եղել ամերիկյան զորքեր և գերժամանակակից տեխնիկա: «Շահիդ Սոլեյմանի» անունը կրող գործողությամբ ԻՀՊԿ-ը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան վրեժը լուծելու մասին:

Ամեն ինչ կարգին է: Իրանը հարվածել է ամերիկյան երկու ռազմաբազաներին: Առավոտյան հանդես կգամ հայտարարությամբ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո աշխարհը սպասում է ամերիկյան կողմի գործողություններին: Տեղեկություններ կան, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Պարսից ծոցի տարածաշրջանում օդ են բարձրացել: Արգելվել է քաղավիացիայի ինքնաթիռների մուտքը Մերձավոր Արևելք՝ մասնավորապես Իրան, Իրաք:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021