Հայաստանը Ռուսաստանից արդար իրավարարություն է ակնկալում. քաղաքագետ

Անտոն Եվստրատովի խոսքով` եթե Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ապա անհրաժեշտ է առանձնացնել Լեռնային Ղարաբաղի սահմանները, դեօկուպացնել տարածքները:

Նախօրեին Մոսկվայում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մանրամասները: ՌԴ նախագահը նշեց, որ կրակի դադարեցման մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն իրագործվում է: Հանդիպման արդյունքում ստորագրվել է տարածաշրջանի ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայտարարությունը:

Հայ-ռուսական համալսարանի աշխատակից, քաղաքագետ Անտոն Եվստրատովը նշել է, որ մոսկովյան եռակողմ հանդիպման վերաբերյալ անհրաժեշտ է մի շարք դրվագների վրա ուշադրություն հրավիրել` առանձնացնելով երեք հիմնական կետեր:

Քաղաքագետի խոսքով` նախ` Բաքուն ցանկանում է հայ զինծառայողներին ահաբեկիչների կարգավիճակ վերագրել: Երևանում համարում են, որ ռուսական կողմը կնպաստի գերիների արդան փոխանակմանը: Երկրորդը, որ ընդգծել է Եվստրատովը, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական սահմանազատման հարցն է:

Նրա խոսքով` Բաքուն հիմնվում է խորհրդային հին քարտեզների վրա: Հայաստանը ներկայումս չի կարող ուժի դիրքերից խոսել, այդ պատճառով էլ Ռուսաստանն է խաղաղության երաշխավորը:

Քննարկումների երրորդ կարևոր կետը քաղաքագետը համարում է Արցախի կարգավիճակը: Նրա խոսքով` եթե Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ապա անհրաժեշտ է տարանջատել Լեռնային Ղարաբաղի սահմանները:

Քաղաքական փորձագետի խոսքով` Երևանը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի կողմից արդար իրավարարութուն է ակնկալում: Հայաստանը տարածքներ է կորցրել, այդ պատճառով, Եվստրատովի գնահատմամբ, երկրում տրամադրությունները ծայրահեղ բացասական են:

Անտոն Եվստրատովը նշում է, որ Հայաստանում մեծ հույսեր են կապում ռուս խաղաղապահների հետ: ՌԴ-ն, նրա կարծիքով, ընկալվում է որպես երկիր, որը կարող է դադարեցնել բռնությունը: Այդ պատճառով Հայաստանը լուրջ չի ընդունում ռուս խաղաղապահներին ամերիկացի դիվանագետներով կամ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներով փոխարինելու հարցերը:

Եվստրատովի խոսքով` Լեռնային Ղարաբաղի հեռանկարները բավականին մշուշոտ են: Ադրբեջանական կողմի սադրանքները շարունակվում են: Անհրաժեշտ է դեօկուպացնել տարածքները: Այդ ժամանակ, քաղաքագետի համոզմամբ, իրադրությունն ավելի պարզ կդառնա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021