Ճանապարհային սելֆի. երկրների ղեկավարների մասնակցությամբ մեմը դեռ տարածվում է

Մասնակիցները մի քանի սելֆի ունեցան: Սակայն առավել բուռն արձագանքի արժանացավ այս նկարը: Օգտատերերն ափսոսում են միայն, որ նկարում բացակայում է Բելոռուսի նախագահը:

Հոկտեմբերի 1-ին Երևանում կարևոր իրադարձություն էր: Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարները, հյուրեր էին նաև Սինգապուրի վարչապետը, Իրանի նախագահը և Մոլդովայի նախագահը:

Մասնակիցները բազմաթիվ ուշագրավ սելֆիներ ունեցան՝ տարբեր վայրերում, տարբեր մասնակիցներով: Սակայն առավել բուռն արձագանքի արժանացավ այս նկարը: Օգտատերերն ափսոսում են միայն, որ նկարում բացակայում է Բելոռուսի նախագահը:

Էս ու՞ր եք տանում ինձ տղերք,
֊Մենք քեզ արդեն հետ ենք բերում։ / ©Կարգին հաղորդում

Կանգառում իջնող կա՞ / Վարպետ քշի Բաղրամյան 26

Փաստորեն Պուտինը միշտ նույն դեմքովա մարշուտկա նստում,- գրել է հրապարակման հեղինակը:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կարծում էին, թե Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՀՀ երկրորդ նախագահին՝ կալանավայրում: Այցից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, Քոչարյանը առողջական խնդիրներով տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն: Օգտատերերը նշում էին, որ դա կարող է կազմակերպված լինել՝ Պուտինի և Քոչարյանի հանդիպումը հիվանդանոցում կազմակերպելու համար: Սակայն դա տեղի չունեցավ, իսկ օգտատերերը պատրաստեցին այսպիսի մեմ.

Ուստա Իզմիրլյանի մոտ կպահես / ©Michael Tonoyan

Նույն թեմայով՝

«Բոլոլա» արտահայտության հեղինակը «գազելի» վարորդ էր, որ ղեկին ծխելու համար հեռացվել էր աշխատանքից և խոստացել, որ «բոլոլայա լինելու ու մեծ բազար».

Ահա թե իրականում ով էր քշում գազելը / ©Դուխով

2013թ. Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր ուղեվարձի թանկացում, ինչը տապալվեց բողոքի ցույցերի պատճառով.

Արա ինչ լավա վախտին չթողինք էն Տարոնը մարշրուտկեքը 150 սարքի / ©Դուխով

«Մեկդ մի փոքր տեղ տվեք նստեմ»: Նույն ջիֆի վերաբերյալ օգտատերերը մեկնաբանել են նաև «Լուկաշենկոյին է փնտրում» գրառմամբ:

Կա նաև այսպիսի տարբերակ

Նախագահների կյանքում բազմաթիվ առումներով սա առաջին սելֆին էր.

Իսկ իրականը հենց հեղինակի կողմից՝ ստորև.

Ճանապարհային սելֆի:) Այս ընթացքում հասցրեցինք կարեւոր որոշում կայացնել,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021