ԶԼՄ-ները հաղորդել էին Բիլ Գեյցի կողմից ջրածնային շարժիչով զբոսանավ գնելու մասին. Կոնցեպտը մշակած ընկերությունը հերքել է լուրը. (upd.)

Տեղեկություններ էին տարածվել, որ գործարարը զբոսանավը գնել է 644 միլիոն դոլարով: Չնայած հերքմանը՝ հայտնի է, որ Բիլ Գեյցը նախկինում վարձակալել է թանկարժեք զբոսանավերը: Աշխարհի 2-րդ ամենահարուստ մարդը նաև հետաքրքրված է այլընտրանքային շարժիչների ստեղծմամբ:

Մի շարք պարբերականներ հաղորդել են, որ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյցը, 644 մլն դոլարով իր համար պատվիրել է էկոլոգիական սուպեր զբոսանավ՝ ջրածնային շարժիչով: Նավը ջուրը կիջեցվի 2024թ.:

Aqua զբոսանավի նախագիծը / ©Sinot
Aqua զբոսանավի նախագիծը / ©Sinot
Aqua զբոսանավի նախագիծը / ©Sinot

Նոր նավի դիզայնը մշակել է նիդեռլանդական Sinot ընկերությունը, որը ներկայացվել է 2019թ. աշնանը: 112 մետր երկարությամբ զբոսանավը կարող է ընդունել 14 հյուրերի և անձնակազմի 31 անդամներով: Այն կունենա 5 տախտակամած, սպա սալոն, լողավազան, ուղղաթիռային հարթակ և մարզասրահ:

Aqua զբոսանավի նախագիծը / ©Sinot

Զբոսանավի գլխավոր տեխնոլոգիական առանձնահատկությունը շարժիչներն են լինելու: Տախտակամածների տակ տեղադրվելու են 28 տոննա կշռող երկու հերմետիկ ռեզերվուարներ, որոնք լցվելու են հեղուկ ջրածնով: Երբ այն խառնեն թթվածնով, շարժիչները կկարողանան գեներացնել 4 ՄՎտ հզորություն: Դրա շնորհիվ նավը կարող է զարգացնել մինչև 17 հանգույց արագություն (շուրջ 33 կմ/ժ): Ամբողջ ծավալով լիցքավորման դեպքում նավը կարող է անցնել 3750 մղոն տարածություն (մոտ 6035 կմ):

Aqua զբոսանավի նախագիծը / ©Sinot

64 ամյա Գեյցը Երկրի վրա երկրորդ ամենահարուստ մարդն է՝ 118 մլրդ դոլար կարողությամբ: Գործարարը նախկինում չի ունեցել զբոսանավեր և վարձակալել է: Օրինակ, Սարդիններում հանգստի համար նա վերցրել է Serene զբոսանավը: Այն արժե 330 մլն դոլար և պատկանում է SPI Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Շեֆլերին:

Aqua զբոսանավի նախագիծը / ©Sinot

Գեյցը վաղուց է հետաքրքրվում շարժիչի այլընտրանքային տեսակներով: Նա կալիֆորնիական Heliogen ստարտափի ներդրողներից մեկն է: Ընկերությունը մշակում է արևային էներգիան ջերմության աղբյուրի վերածող համակարգ, որը կարող է նյութերը տաքացնել մինչև հազարավոր աստիճաններ: Ենթադրվում է, որ նոր տեխնոլոգիան կկարողանան օգտագործել արդյունաբերական նախաձեռնությունները՝ նվազեցնելու ածխաթթու գազի արտանետումների մակարդակը:

UPD. Կոնցեպտի հեղինակ Sinot ընկերության կայքում հերքվել է Բիլ Գեյցի կողմից ջրածնային շարժիչով աշխատող Aqua զբոսանավի ձեռքբերման մասին լուրը: Կազմակերպության հաղորդմամբ՝ Microsoft-ի հիմնադիրի հետ գործնական որևէ առնչություն չեն ունեցել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021