Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս մեծ ծավալով ապատեղեկատվություն է տարածվում, այդ թվում՝ իր ընտանիքի վերաբերյալ: Այն, Փաշինյանի խոսքով, նպատակ ունի հիասթափության մթնոլորտ ստեղծել երկրում՝ «ոչինչ չի փոխվել» տրամաբանությամբ:
Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս մեծ ծավալով ապատեղեկատվություն է տարվում, այդ թվում՝ իր ընտանիքի վերաբերյալ: Այն, Փաշինյանի խոսքով, նպատակ ունի հիասթափության մթնոլորտ ստեղծել երկրում՝ «ոչինչ չի փոխվել» տրամաբանությամբ:
Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, ի պատասխան կառավարության և վարչապետի ընտանիքի վերաբերյալ ապատեղեկատվության և միտումնավոր վնասելուն ուղղված գործողություններին իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ եթե ինքը կոռուպցիայով զբաղվի, ապա ՀՀ քաղաքացիներին կոչ է անում իրեն կախաղան բարձրացնել:
Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մատնանշել է, որ Քրեական օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն՝ միտումնավոր գործողությունները վնասակարության հատկանիշներ են, որոնք նպատակ ունեն թուլացնել պետական մարմինները և գերատեսչությունները, քայքայել դրանք:
Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս մեծ ծավալով ապատեղեկատվություն է տարվում, այդ թվում՝ իր ընտանիքի վերաբերյալ: Այն, Փաշինյանի խոսքով, նպատակ ունի հիասթափության մթնոլորտ ստեղծել երկրում՝ «ոչինչ չի փոխվել» տրամաբանությամբ՝ վարչապետին և նրա ընտանիքին մեղադրելով կոռուպցիայի մեջ: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ աշխատավարձից բացի այլ եկամուտ չունի:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Կանադայում վիլլաներ չեն գնել, ծխախոտի մաքսանենգությամբ չեն զբաղվում, իսկ այդպիսի լուրերը որակել է սուտ՝ քաղաքացիներին կոչ անելով չհավատալ դրանց, իսկ կոռուպցիայի մեջ լինելու դեպքում հրապարակում իրեն կախաղան բարձրացնել:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…