Հայաստանում կորոնավիրուսով վարակված երեխայի մոտ առաջին անգամ Կավասակի հիվանդություն է ախտորոշվել

Նախարարը նշել է, որ, հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, կանխավ պահեստավորվել է հատուկ այդ հիվանդության բուժման համար նախատեսված իմունոգլոբուլինային շատ թանկարժեք դեղորայք:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակված 4 տարեկան երեխայի մոտ Կավասակի հիվանդություն է հայտնաբերվել: Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Հայաստանում նախկինում Կավասակի հիվանդության 3 դեպք է գրանցվել, սակայն կորոնավիրուսով վարակվածության պարագայում սա առաջինն է:

Թորոսյանը հայտնել է, որ վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել է երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապել են կորոնավիրուսի հետ: Կավասակի հիվանդության պատճառագիտությունը, նախարարի հաղորդմամբ, ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ:

Կավասակի հիվանդությունը հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ. գրանցված դեպքերի շուրջ 80%-ը հանդիպել է հենց այդ տարիքային խմբի մոտ: Թեև ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ նույնպես արձանագրվել է, սակայն՝ ավելի քիչ:

Նախարար Արսեն Թորոսյանը դեռևս մայիսի 21-ին էր անդրադարձել այս հիվանդությանը՝ նշելով, որ տեղյակ են Ֆրանսիայում, Նյու Յորքում և Իտալիայի հյուսիսային հատվածում Կավասակի հիվանդության տարածվածության մասին և արդեն միջոցներ են ձեռնարկում՝ Հայաստանում նման դեպքեր արձանագրվելու պարագայում համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:

Թորոսյանը նշել էր, որ երկրում առկա է դեղորայքի անհրաժեշտ պաշար՝ կանխատեսումների համաձայն համապատասխան բուժում ցուցաբերելու համար: Նախարարի խոսքով՝ թեև երեխաները կորոնավիրուսն առավել թեթև են տանում, սակայն կողմնակի հետևանքները բացառված չեն, ուստի հորդորել էր ամեն դեպքում զգուշություն ցուցաբերել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021