«Շիրակ» օդանավակայանի աշխատանքները 2 ամսով կդադարեցվեն

Հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում օդանավակայանում իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում:

«Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հաղորդմամբ` Գյումրու «Շիրակ» օդանավակայանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվելու են: Նշվում է, որ հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում օդանավակայանում իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում:

Մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են շինարարարական աշխատանքներ, որպեսզի օդանավակայանը ծառայի նաև ռազմական օդանավերի համար: ՀՄՕ-ն այս կապակցությամբ հայտնում է, որ օդանավակայանի աերոդրոմը մինչ այս համարվել է և այժմ էլ համարվում է համատեղ բազավորման աերոդրոմ` ծառայություններ մատուցելով ինչպես ՀՀ քաղաքացիական ավիացիային, այնպես էլ` ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ինքնաթիռներին և ուղղաթիռներին:

Ինչպես հաղորդվում է, շինարարական աշխատանքների ընթացքում օդանավակայանի աշխատանքների ժամանակավոր դադարեցման մասին համապատասխան ավիացիոն մարմինները նախապես տեղեկացվել են` համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Օդանավակայանի վազքուղին վերջին անգամ կապիտալ նորոգվել էր 2007թ.:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021