Հրապարակվել են Samsung Galaxy S20+-ի ենթադրյալ «կենդանի» լուսանկարները

Սմարթֆոնի լուսանկարները, որի ներկայացումը նախատեսված է փետրվարի 11-ին, կարծես՝ համացանցում են հայտնվել՝ «տեղեկությունը չտարածել» գրառմամբ:

Samsung ընկերության նոր սմարթֆոնների ներկայացումը պետք է կայանա Սան Ֆրանցիսկոյում՝ մոտ մեկ ամիս անց: Նորույթների շարքում պետք է լինի Galaxy S20+ սմարթֆոնը, որը գտնվում է բազային S20-ի և թոփային S20 Ultra մոդելի միջակայքում:

Մի քանի օր առաջ XDA Developers համացանցային հարթակում հայտնվել են, ենթադրաբար, նոր սարքավորման լուսանկարները: Դրանք հրապարակած լրագրող Մաքս Վայնբախը նշել է, որ լուսանկարները ստացել է մի անձից, ով չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի:

Ենթադրյալ Galaxy S20+ մոդելն օժտված է Infinity-O դիսփլեյով՝ բավականին նեղ շրջանակով: Սմարթֆոնն ունի 1 դիմային և 4 հիմնական տեսախցիկներ: Բացի այդ, տեսախցիկների կողքին կարելի է տեսնել ոչ մեծ բացվածք: Վայնբախի կարծիքով՝ դա կարող է հավելյալ միկրոֆոն լինել:

Ուշագրավ է, որ լուսանկարներից մեկում հնարավոր է տեսնել No photo allowed («Չնկարահանել»), Do not leak info («Տեղեկություն չտարածել») և Unauthorized use prohibited («Անօրինական շահագործումն արգելված է») գրառումներով պիտակներ: Լուսանկարներից մեկում երևում է նաև արգելքի մասին գրառումներով պիտակն առհամարհած մարդու արտացոլանքը:

Սպասվում է, որ Samsung-ի նոր սմարթֆոնը շուկայում կհայտնվի Qualcomm Snapdragon 865 պրոցեսորի և Samsung Exynos 990-ի մոդիֆիկացիայով: Օպերատիվ հիշողություն կլինի 8 Գբ: Վաճառքի տարածաշրջանից կախված՝ հասանելի կլինեն 5G-ով և առանց դրա մոդելներ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021