Իրանական կողմը նախատեսում է համագործակցության հուշագրերի ստորագրում Հայաստանի արևելագիտական բոլոր կենտրոնների հետ

Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի խորհրդականը հայտարարել է, որ բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, գիտնականների, գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների, այդ թվում՝ արևելագիտության և իրանագիտության հայաստանյան դպրոցների գործունեությունը շատ կարևոր դեր է խաղում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:

Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային հայտարարել է, որ բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, գիտնականների, գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների, այդ թվում՝ արևելագիտության և իրանագիտության հայաստանյան դպրոցների գործունեությունը շատ կարևոր դեր է խաղում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:

Իրանցի պաշտոնյայի խոսքով` իրանական կողմը նախատեսում է առաջիկայում համագործակցության հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ:

Թաբաթաբային շեշտել է, որ եթե այլ երկրների համար արևելագիտությունն ուրիշներին ճանաչելու, ապա հայերի համար` ինքնաճանաչման գիտություն է: Նրա խոսքով` արևելագիտությունը Հայաստանում յուրահատուկ տեղ ունի և շատ լավ ավանդույթների վրա է դրված:

Արևելագիտության զարգացման գործում դեսպանության խորհրդականն առանձնացրել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Արևելագիտության ինստիտուտի, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Մատենադարանի դերակատարումը:

Անդրադառնալով իրանագիտությանը՝ նշել է, որ Հայաստանում այդ դպրոցը նույնպես շատ լավ հիմքերի վրա է դրված եղել, այդ ավանդույթներն այսօր էլ են շարունակվում:

Հոսեյն Թաբաթաբային նաև տեղեկացրել է, որ մոտ ապագայում համագործակցության հուշագրի ստորագրում է նախատեսվում հետազոտական «Իրաս» կենտրոնի և Արևելագիտության ինստիտուտի միջև, ինչն էլ ավելի կընդլայնի երկկողմ համագործակցությունը գիտական ոլորտում: Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը, ինչպես նշվում է, նախատեսում է նմանատիպ հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ:

Դեսպանության ներկայացուցիչը հայտնել է, որ 2022թ. փետրվարի 9-ին հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը «Հայ-իրանական հարաբերություններ. անցյալը և ապագան» խորագրով միջազգային գիտաժողով է կազմակերպելու, որին կարող են մասնակցել աշխարհի բոլոր երկրների արևելագետները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021