Էրդողանը Հայաստանին գործարք է առաջարկում` միջանցք` խաղաղության դիմաց

Էրդողանը նշել է, թե «հուսադրող գործընթացն» ավելի խորությամբ կընթանա, եթե Ադրբեջանն ու Հայաստանը հեռանկարային խաղաղ համաձայնություն կնքեն: Խաղաղության դիմաց Էրդողանը Հայաստանին առաջարկում է միջանցք տրամադրել և Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս:

Հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն օկուպացված Շուշիում երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ արձանագրություն են ստորագրել: Ստորագրումից հետո Ալիևն ու Էրդողանը հայտարարություններով են հանդես եկել: Առանձնացնենք, մասնավորապես, վերջինի խոսքերը, որոնք վերաբերում են Հայաստանին:

Թուրքիայի նախագահը նշել է, որ ցանկանում են աշխարհագրական հարևանությունը վերածել առավել խորը համագործակցության: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կընդունի «բարի կամքի և համերաշխության ձեռքը» և արդյունավետ կերպով կօգտվի միասին ընդհանուր ապագա կառուցելու հնարավորությունից:

Էրդողանը Երևանին կոչ է արել օգտվել տարածաշրջանային համագործակցության «Վեցի հարթակի» հնարավորություններից (վեց երկրներն են` Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և Իրանը): Առաջարկն ընդունելու դեպքում նա խոստանում է իր ներդրումն ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում:

Էրդողանը նաև նշել է, թե այդ հուսադրող գործընթացն ավելի խորությամբ կընթանա, եթե Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի մասին հայտարարությունը եզրափակեն համապարփակ և հեռանկարային խաղաղ համաձայնությամբ:

Դատելով Ալիևի հայտարարությունում Թուրքիայի նախագահի հետ «Զանգեզուրի միջանցքի» մասին համաձայնության շեշտադրումից` համարվում է, որ խաղաղության դիմաց Էրդողանը Հայաստանին առաջարկում է լուռ համաձայնվել տրամադրել այդ միջանցքը սեփական ինքնիշխան տարածքի հաշվին և Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021