Հերթական զանգվածային խափանումը Ucom-ում

Արդեն ավելի քան 12 ժամ Նոր Նորքի 2-րդ զանգվածի մի մասը զրկված է ֆիքսված ինտերնետ կապից:

Ընկերությունից մեզ հայտնեցին, որ լարերն են վնասվել, և տեղեկատվությունը փոխանցել են տեխնիկական բաժին: Կապի վերականգնման ժամկետի վերաբերյալ հարցին Ucom-ում չկարողացան մեզ պատասխանել: Հաշվի առնելով, որ այս հրապարակումը տեղադրելու պահին կապը դեռ կարգավորված չէ, կարելի է եզրակացնել, որ մասնագետները նույնիսկ չեն ժամանել վթարի վայր:

Հիշեցնենք՝ վերջին շրջանում Ucom-ի ինտերնետ (և ոչ միայն) կապի խափանումները հաճախակի են դարձել: Ներկայումս, երբ բազմաթիվ կազմակերպություններ աշխատանքները կամ ուսուցումը հեռավար են անցկացնում, մշտական ինտերնետ կապն անհրաժեշտություն է:

Քիչ չեն այն անհատներն ու ընկերությունները, որոնք այդ պարագայում ֆինանսական վնասներ են կրում, որոնք Ucom-ը ոչ մի կերպ չի փոխհատուցում: Նախորդ խափանումից հետո ԶԼՄ-ներում ապատեղեկատվություն էր տարածվել, թե փոխհատուցումներ են լինելու, սակայն վերջին պահին հարցում է կազմակերպվել՝ առաջարկելով փոխհատուցումն ուղղել զինծառայողների ապահովության հիմնադրամին:

Ցավոք՝ Ucom-ը կայուն ինտերնետ կապի ապահովման առումով դառնում է ավելի քիչ խելամիտ ընտրություն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021