ԱՄՆ-ը կհարվածի՞ Իրանին. ամերիկյան զորքերը վերադասավորվում են

Վաշինգտոնն իր զորքերն Աֆղանստանից դուրս բերելուց հետո այժմ հակահրթիռային պաշտպանության THAAD և Patriot համակարգերն է անսպասելիորեն հեռացնում Սաուդյան Արաբիայից` դրանք տեղափոխելով Իսրայել: Ենթադրվում է, որ հակաօդային և հակահրթիռային կայանքները տեղափոխվում են Իսրայել` իրանական կողմից հնարավոր պատասխան հարվածից պաշտպանելու:

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Վաշինգտոնն իր հակահրթիռային պաշտպանության THAAD և Patriot համակարգերն անսպասելիորեն հեռացնում է Սաուդյան Արաբիայից, չնայած եմենցի հուսիթների կողմից այդ թագավորության վրա մշտական գրոհներին:

Վերլուծաբանները ենթադրում են, որ հակաօդային և հակահրթիռային կայանքները տեղափոխվում են Իսրայել` իրանական կողմից հնարավոր պատասխան հարվածից հրեական պետությունը պաշտպանելու:

Թեև Թել Ավիվն ունի իր սեփական միջոցները (գերձայնային Arrow 2, տիեզերական Arrow 3 որսիչներ, «Երկաթե գմբեթ», «Դավթի պարսատիկ», «Երկաթե հեծան»), սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունը նույնպես սերտ է:

Մասնավորապես, ԱՄՆ ռազմածովային ուրերի նավերը, Aegis, THAAD և Patriot համակարգերի վերգետնյա անձնակազմերը հրեական պետությունում են հայտնվում ոչ միայն համատեղ վարժանքների ժամանակ, այլև` ճգնաժամային իրավիճակներում, երբ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի «հոտ է գալիս»: Համարվում է, որ իրադարձությունների ընթացքը ներկայումս այդպիսին է:

Օրերս ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը լրջորեն ջանքեր է գործադրում երկրում ուրանի հարստացման մոնիթորինգային ծրագրի ուղղությամբ: Կազմակերպությունը քիչ հավանական է համարում Թեհրանի կողմից միջուկային գործարքին վերադարձը` իր բոլոր հետևանքներով: Որոշ տեղեկությունների համաձայն` իրանցիներն ուրանը հարստացնում են մինչև ատոմային զենքի ստացման մակարդակի:

Հաղորդվում է, որ կազմակերպությանն Իրանի միջուկային օբյեկտների դիտարկման միայն 4 տեսախցիկների հասանելիություն է տրամադրվել, սակայն դրանցից մեկը ոչնչացվել է, իսկ երկրորդը` վնասվել:

Մյուս կարևոր հանգամանքն ԱՄՆ-ի և Իրանի միջև Վիեննայում ընթացող բանակցությունների դադարեցումն է:

Թեև համարվում է, որ Իրանի հետ պատերազմն ԱՄՆ-ին ծանր կորուստներ կպատճառի, սակայն հնարավոր նախատեսվող հարձակումը Թեհրանի վրա փորձագետների կողմից դիտարկվում է որպես Աֆղանստանից ու Իրաքից ամերիկյան զորքերի հապճեպ փախուստի գլխավոր պատճառ. Իրանը հրթիռակոծելու դեպքում այդ երկրներում գտնվող ամերիկացի զինվորները զինյալների հիմնական թիրախն են դառնալու:

Սաուդյան թագավորությունից THAAD և Patriot համակարգերի դուրսբերումը նույնպես Իրանի դեմ պատերազմի նախապատրաստությամբ է բացատրվում: Ամերիկաիսրայելական հարձակումն իրանական միջուկային օբյեկտների վրա իսլամական աշխարհի կողմից կդիտարկվի որպես խաչակիրների հարձակում մուսուլմանների վրա: Չնայած Թեհրանի և Էր-Ռիյադի միջև տարաձայնություններին, երկու երկրները որոշակի շփումներ են սկսել, ինչը վտանգավոր ազդանշան է համարվում: Իրանը, ինչպես նշվում է, չի ցանկանում փոշիացնել իր ուժերը, իսկ սաուդները ցանկանում թիրախ դառնալ պարսկական «Շահաբ» և «Մեսքաթ» հրթիռների համար:

Միացյալ Նահանգների և Իրանի միջև հնարավոր պատերազմը ներկայումս համեմատվում է Առաջին համաշխարհայինի հետ` Բարբարա Թաքմանի հայտնի արտահայտությամբ. «Պատերազմ ոչ ոք չէր ցանկանում. պատերազմն անխուսափելի էր»: Եվ քանի դեռ Թրամփի վարչակազմը հայտարարում էր «չշտապելու» մասին, ապա Բայդենի իշխանությունը, կարծես, շտապում է, քանի որ, ինչպես նշվում է, շաբաթներ կամ, գուցե, օրեր անց Իրանն արդեն ունենա միջուկային զենք:

Իրանի միջուկային օբյեկտների հրթիռակոծության դեպքում իրանական հրթիռների միակ թիրախն Իսրայելը կլինի: Վերջինս ռազմական առումով լավ է պատրաստված պատասխան հարվածին դիմակայելու համար, այդ պատճառով կարծիք կա, որ Իրանը կարող է դիմել այլ միջոցների: Մասնավորապես, Պարսից ծոցից նավթ տեղափոխող նավերի համար փակել Օրմուզի նեղուցը: Այդ դեպքում նավթի գինը կարող է բարձրանալ ընդհուպ մինչև 200 դոլար/բարել և նույնիսկ ավելի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021