Խորեն Հովհաննիսյանը մտադիր է ղեկավարել ֆուտբոլի ֆեդերացիան

ՀՀ վաստակավոր մարզիչը նշել է, որ իր թեկնածությունն առաջադրում է հանուն լավ ֆուտբոլի, հայկական ֆուտբոլը զարգացնելու և Հայաստանը ֆուտբոլային երկիր դարձնելու:

Խորեն Հովհաննիսյանը հայտնել է, որ պատրաստվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը: Խորհրդային Միության հավաքականի և Երևանի «Արարատ 73»-ի երբեմնի լավագույն ֆուտբոլիստը ափսոսանք է հայտնել հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակի մասին:

Հովհաննիսյանը նշել է, որ իր թեկնածությունն առաջադրում է հանուն լավ ֆուտբոլի, հայկական ֆուտբոլը զարգացնելու և Հայաստանը ֆուտբոլային երկիր դարձնելու: Վաստակավոր մարզիկը հայտնել է, որ երկար ժամանակ ֆուտբոլում է, զբաղվում է ֆուտբոլով:

Միջազգային կարգի սպորտի վարպետը ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-1985թթ.) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) ակումբներում։ Խորեն Հովհաննիսյանն «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։

ՀՀ վաստակավոր մարզիչն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է (1980թ.), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976թ.), ԽՍՀՄ 1976 թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-1984 թթ. հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է, որ մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982թ.)՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Խորեն Հովհաննիսյանը մարզչի պաշտոնում ղեկավարել է Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-1997 թթ. գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին Արթուր Վանեցյանը հրաժարական էր ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Գործադիր կոմիտեն ընդունել էր հրարականը՝ հայտարարելով, որ սկսվում է հայկական ֆուտբոլի մաքրման գործընթացը: Նոր գործկոմ և ֆեդերացիայի նախագահ կընտրվեն դեկտեմբերի 23-ին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021