Կիրակի օրը վարակվածության 482 նոր դեպք է հաստատվել

Հայաստանում կորոնավիրուսից մահացության 7 նոր դեպք է գրանցվել: Նախորդ օրն առողջացել են 181-ը: Վարակվածների թիվը Հանրապետությունում հասել է 25127-ի:

Covid-19-ից մահացածների թիվը հասել է 433-ի՝ վերջին 24 ժամում ավելանալով 7-ով (82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ):

Վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացության 4 նոր դեպք է արձանագրվել: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 143 է:

Առողջացածների թիվը դարձել է 13297: Նախորդ օրն առողջացել են 181-ը: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ փաստացի բուժում է ստանում 11254 պացիենտ:

Նախորդ օրը կատարված թեստերից 916-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 110571 թեստավորում: Հիշեցնենք, որ կիրակի օրերին սովորաբար քիչ քանակությամբ թեստավորում է կատարվում՝ համապատասխան լաբորատորիաներում ախտահանման աշխատանքների պատճառով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021