ԱՄՆ-ի կողմից Հայաստանը որպես ռազմավարական դաշնակից դիտարկելու նախաձեռնություն է մշակվել

Կոնգրեսականն ընդգծել է, որ ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի` Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն: Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում այն խրախուսելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը՝ Հայաստանին ընկալել որպես ռազմավարական դաշնակցի:

Կոնգրեսականը հայտարարել է, որ Հայաստանում Թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, նրա խոսքով` արդեն՝ ռազմավարական մակարդակով:

Ֆրանք Փալլոնը նշել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի ժողովրդավար է, այստեղ իշխում է օրենքի գերակայությունը, խրախուսվում է ազատ շուկայի ձեւավորումը: Հենց այս հանգամանքներն է կոնգրեսականը համարել հնարավորություն՝ երկու երկրների միջեւ ինչպես ժողովրդավարական սկզբունքների, այնպես էլ տնտեսական առումով, առևտրի ոլորտներում համագործակցության նոր հարթակ ստեղծելու համար:

Թավշյա հեղափոխություն / ©The Insider

Փալլոնը նշել է նաև, որ Կոնգրեսի՝ Հայաստանի հետ բարեկամության խումբը նախատեսում է հայ եւ ամերիկյան օրենսդիրների միջեւ 2019-ին այցերի փոխանակում կազմակերպել՝ աջակցելու Հայաստանում պառլամենտարիզմի մշակույթի ձևավորմանը:

Կոնգրեսականի խոսքով՝ ժողովրդավարական արժեքներն ու օրենքի գերակայությունը հարգող Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարեւորագույն գործընկեր է: Նա ընդգծել է նաև, որ ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը:

Աղբյուրի հաղորդմամբ` կոնգրեսականը նշել է, որ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն իրականում հասկանում են, որ Հայաստանը կախված է ռուսաստանից՝ ինքնապաշտպանության համար Թուրքիայի կողմից հնարավոր ներխուժման կամ Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում, բայց չի հավատում, թե Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը, ինչպես Արևմուտքում համոզված են, երկիրը ռուսական ուղեծրում է պահում:

Ֆրանք Փալլոնը առաջին անգամ Հայաստան է այցելել Սպիտակի երկրաշարժից հետո՝ իր հետ բերելով այդ օրերին անհրաժեշտ ամերիկյան օգնություն: Կոնգրեսականը վերջին անգամ Հայաստանում է եղել Թավշյա հեղափոխությունից ամիսներ առաջ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակության կազմում: Հաղորդվում է, որ նախատեսվում է այս տարի օրենսդիրների այցերի փոխանակում կազմակերպել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021