Իրանից Հայաստան վերադարձած քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքացու հետ շփում ունեցածները՝ ընդհանուր մոտ 30 հոգի, այդ թվում՝ տաքսու վարորդը, նույնպես կմեկուսացվեն: Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չի կայանա: Նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիս է անցկացնում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պացիենտը ՀՀ քաղաքացի է, 29 տարեկան: Նա կնոջ հետ օդանավով Թեհրանից փետրվարի 28-ին է ժամանել Երևան: Նախարար Արսեն Թորոսյանն այդ կապակցությամբ մամուլի ասուլիս է հրավիրել:

Վարչապետի խոսքով՝ պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ նույնպես կմեկուսացվեն, այդ թվում և՝ գրանցումն իրականացնող սահմանապահ ծառայության աշխատակիցը, քաղաքացուն տուն տեղափոխած տաքսու վարորդը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վարակված քաղաքացու կնոջ մոտ թեստը բացասական արդյունք է ցույց տվել, այսինքն՝ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքի գրանցման հետ կապված՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշում է ընդունել չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը:

UPD. Թեև նախարար Արսեն Թորոսյանն իր մամուլի ասուլիսում նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված կարանտինի անհրաժեշտություն չկա, այնուամենայնիվ արդեն 32 հոգի Հայաստանում կարանտինի ներքո են:

Կարանտինի մեթոդը, ընդ որում, կիրառվում է ամբողջ աշխարհում: Օգտատերերը քննադատում են Առողջապահության նախարարին՝ Իրանից ժամանած քաղաքացիներին նույնիսկ այդ պահին նրանց մոտ կորոնավիրուս չհայտնաբերելու դեպքում, հաշվի առնելով ինկուբացիոն տևական շրջանը, կարանտինի ներքո չպահելու և նույնիսկ «ծանոթի մեքենայով տուն ճանապարհելու» համար:

Ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան, սակայն, նախարարը պնդել է, որ այդ սկզբունքով առաջնորդվելու դեպքում կարիք կլինի բոլոր ուղևորներին մեկուսացնելու, ինչը հնարավոր չէ, և դրա անհրաժեշտությունն էլ չկա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021