Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 59 նոր դեպք է հաստատվել

Ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1867-ի՝ վերջին 24 ժամում ավելանալով 59-ով: Մահացության մեկ նոր դեպք է գրանցվել, առողջացել են 18-ը:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում դարձել է 1867՝ վերջին մեկ օրվա ընթացքում ավելանալով 59-ով:

Մահացության մեկ նոր դեպք է գրանցվել: Հաղորդվում է, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մահացածների թիվն, այսպիսով, հասել է 30-ի:

Առողջացածների թիվը հասել է 866-ի. նախորդ օրն առողջացել են 18-ը: Ապրիլի 27-ին կատարվել է ընդհանուր առմամբ 749 թեստավորում, որից 690-ը բացասական են եղել: Փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ:

Նախարար Արսեն Թորոսյանը տեսահոլովակ է հրապարակել, որտեղ երեխաների և ծնողների համար կարևոր ցուցումներ են տրվում:

Ինչպես պահպանել կանոնները / © iCommunications

Պաշտպանության նախարարությունն իր հերթին ձեռնարկել է միջոցառումներ՝ կորոնավիրուսի վարակը նորակոչիկների միջոցով բանակ չներթափանցելու համար:

ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նշել է, որ զորամասերում զորակոչիկները 14 օր գտնվելու են առանձնացված տեղամասում՝ զորամասի բուժանձնակազմի բժշկական խիստ մշտադիտարկման ներքո, ըստ անհրաժեշտության՝ նաև թեստավորվելու են։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021