«Թալիբները» լրջագույն կորուստներ են կրում. NRF (upd)

Աֆղանստանի ժողովրդական դիմակայության ճակատի ուժերը Ահմադ Մասուդի գլխավորությամբ չորս շրջան են ազատագրել Բադախշանում, որտեղ ավելի քան 200 թալիբներ գերի են ընկել:

Աֆղանստանի ժողովրդական դիմակայության ճակատի (NRF) թվիթերյան էջում տեղեկություն է հրապարակվել, ըստ որի` նախորդ գիշերվա ընթացքում Պանջշերի մոտակայքում թեժ մարտեր են ընթացել: Ահաբեկչական հռչակված «Թալիբանը», որն Աֆղանստանում իշխանափոխություն է իրականացրել, չորս ուղղություններով հարձակվել է Պանջշերի շրջանի վրա` գործի դնելով լավագույն ուժերն ու ծանր հրետանին, սակայն անհաջողության է մատնվել` կրելով մեծ թվով կորուստներ:

Հաղորդվում է, որ դիմակայության ուժերը Ահմադ Մասուդի գլխավորությամբ չորս շրջան են ազատագրել Բադախշանում, որտեղ ավելի քան 200 թալիբներ գերի են ընկել: Թալիբները Հավաքայում երկու ուղղությամբ հայտնվել են շրջափակման մեջ. դիմակայության ուժերն Անդարաբի և Շոթուլ նահանգի կողմից` թիկունքից, գրոհել են թալիբների դիրքերը:

Փարվան նահանգի ռազմավարական Սալանգ շրջանը և Փարվան-Չարիքար նահանգի մայրաքաղաքը ներկայումս Դիմակայության վերահսկողության ներքո են:

Միաժամանակ նշվում է, որ Թահար նահանգում, որն Ահմադ Շահ Մասուդի օրոք դիմակայության ուժերի կենտրոնն է եղել, ապստամբել է թալիբների դեմ:

UPD 1. Հակասական տեղեկություններ են ստացվում. «Թալիբանը» հայտարարում է Փանջշերի գրավման մասին և Քաբուլի իրենց կողմնակիցներին կոչ անում հաղթանակը տոնել առանց կրակոցների, մինչդեռ Դիմակայությունը հերքում է այդ լուրերը:

UPD 2. Փանջշերի դիմակայության ուժերի առաջնորդը հերքել է թալիբների հաջողության մասին լուրերը` նշելով, որ դրանք տարածվում են պակիստանյան ԶԼՄ-ներում:

Նշենք նաև, որ Փանջշերի անկման մասին տեղեկություններն ակտիվորեն տարածում են նաև թուրքական կայքերը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021