Իսրայելի ԱԳ նոր նախարարը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է

Յաիր Լապիդը նշանակվել է Իսրայելի արտաքին գործերի նախարար: 2023թ. նա կդառնա վարչապետ: Ապրիլի 24-ին` ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց անմիջապես հետո, Լապիդը կառավարությանն առաջարկել էր հետևել Բայդենի օրինակին:

Իսրայելում նոր կառավարություն է ձևավորվել. 12 տարվա կառավարումից հետո վարչապետ Բենիամին Նեթանյահուին փոխարինել է ընդդիմադիր կուսակցությունների ձևավորած կոալիցիայի ներկայացուցիչ Նաֆթալի Բենետը: Նրան երկու տարի անց` 2023թ. օգոստոսին, փոխարինելու է ընդդիմադիր «Եշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը:

Լապիդը ներկայումս նշանակվել է Իսրայելի արտաքին գործերի նախարար: Նրա անձի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ ապրիլի 24-ին, ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց անմիջապես հետո Լապիդը կառավարությանն առաջարկել է հետևել Բայդենի օրինակին:

Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է նաև նորընտիր վարչապետ Բենետը: Իսրայելական Կնեսեթից (խորհրդարան) նույն ակնկալիքներն ունի նաև կոալիցիայի մեկ այլ մասնակից` Գիդեոն Սաարան:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021