Ֆրանսիայի և Անգլիայի միջև հակամարտություն է հասունանում. կպատերազմե՞ն

Ֆրանսիական և անգլիական երկուական ռազմանավեր են տեղակայվել երկու երկրների միջև ընկած ջրային տարածքներում: Brexit-ից հետո երկու երկրների միջև բազմաթիվ հարցեր են ծագել, որոնց լուծման համար գործի են դրվել ռազմական միջոցները:

Ինչպես անգլիական ռազմածովային ուժերը, այնպես էլ ֆրանսիական ռազմական նավատորմը երկուական ռազմանավեր («Թամար» և «Սիվերն»` Մեծ Բրիտանիա, «Աֆոն» և «Ֆեմիդա»` Ֆրանսիա) են տեղակայել Ջերսի կղզու շրջանում: Կղզին գտնվում է Մեծ Բրիտանիայի տիրույթում, սակայն ֆրանսիական ափից ընդամենը 14 կմ է հեռու:

Պատճառը երկու երկրների ձկնորսների միջև ծագած խնդիրներն են. Brexit-ի պատճառով Ֆրանսիան չի ճանաչում Ջերսիի իշխանությունների կողմից տրված լիցենզիաները և ծովային կենսառեսուրսների արդյունահանման քվոտաները, ինչը հանգեցրել է անգլիացի և ֆրանսիացի ձկնորսների միջև բախումների:

Ուշագրավ է, որ բրիտանական Daily Mail-ն արդեն «Մենք պատրաստ ենք պատերազմի» վերտառությամբ սյունակ է հրապարակել:

Ի պատասխան դրա` Ֆրանսիայի ծովային նախարար Աննիկ Ժիրարդինը սպառնացել է հոսանքազրկել կղզին, որտեղ բնակվում են Բրիտանական գահի շուրջ 100 հազար հպատակներ: Կղզի-պետությունն իր էլեկտրաէներգիայի մեծ մասը ստանում է Ֆրանսիայից` ստորջրյա էլեկտրալարերով: Ժիրարդինի խոսքով` անհրաժեշտության դեպքում կղզին կհոսանքազրկվի:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև, վերջինի Brexit-ով պայմանավորված, խնդիրներ են ծագել Լա Մանշի նեղուցով անցնող հաղորդակցության ուղիների շուրջ:

Փորձագետները հավանական չեն համարում երկու երկրների միջև ռազմական հակամարտությունը, սակայն այն փաստը, որ Լոնդոնն ու Փարիզը հարաբերություններ են պարզում ռազմանավերով, առավել լրջացնում է հարցը:

Այստեղ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքը, որ Արևմուտքում ներքին անհամաձայնությունները սովորաբար լուծվում են արտաքին հարձակումների և այլ տարածքների ռեսուրսների ձեռքբերման միջոցով: Հավանական է համարվում, որ Անգլիան և Ֆրանսիան միմյանց դեմ պատերազմեն այլոց ձեռքերով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021