Կթողարկվի «Մատրիցա 4-ը». Կիանու Ռիվզն ու Քերրի-Էնն Մոսսը կվերադառնան իրենց դերերին

Ֆիլմի սցենարիստը, պրոդյուսերը և ռեժիսորը կլինի Լանա Վաչովսկին, իսկ նկարահանումները կմեկնարկեն 2020թ.:

Warner Bros.-ը սկսել է «Մատրիցա» ֆիլմի շարունակության ուղղությամբ աշխատանքներ տանել: Հաղորդվում է, որ Նեոյի և Տրինիտիի դերերին կվերադառնան Կիանու Ռիվզը և Քերրի-Էնն Մոսսը, իսկ ռեժիսորը կլինի Լանա Վաչովսկին: Վերջինս նշել է, որ 20 տարի առաջ արված ուսումնասիրություններն այսօր արդիական են, և որ ինքն ուրախ է նախկին կերպարներին վերադարձնելու հնարավորության համար:

Լանա Վաչովսկին, բացի ռեժիսորը լիենուց, նաև կգրի սցենարը և կհանդիսանա ֆիլմի պրոդյուսերը: Սցենարի վրա կաշխատեն նաև Վաչովսկու վերջին նախագծի՝ Sense8-ի սցենարիստներ Ալեքսանդար Հեմոնը և Դևիդ Միտչելը:

Նկարահանումները նախատեսվում է մեկնարկել 2020թ.: 1999 և 2003 թվականներին թողարկված նախորդ երեք մասերը վարձակալությամբ ապահովել են 1,6 մլրդ դոլար եկամուտ:

Հաղորդվում է, որ նախկինում ևս փորձեր են արվել շարունակելու «Մատրիցայի» հաջորդ մասի նկարահանումը, սակայն իրավական կարգավորման հետ կապված խնդիրներ են եղել: Սակայն «Ջոն Ուիկ 3», «Խաղալիքների պատմություն 4» հավաքածուների հաջողություններով պայմանավորված՝ գործընթացն արդյունավետ ուղղությամբ է ընթացել: Ֆիլմի շարունակության գործում մեծ դեր է խաղացել սցենարիստ Լանա Վաչովսկին. նա ստուդիայի ղեկավարությանն ու Կիանու Ռիվզին «պարտադրել է» լավ մտածել հնարավոր վերադարձի մասին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021