Գիտնականները կոչ են արել չհավատալ կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին կեղծ լուրերին

Գիտնականների միջազգային խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ քննադատելով դավադրության տեսությունները, ըստ որոնց՝ Covid-19 հիվանդության հարուցիչ կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիաներում:

Գերմանիայի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի և այլ երկրների առողջապահության ոլորտի գիտնականների և փորձագետների խումբը պաշտոնական հայտարարություն է տարածել` հերքելով տարածվող տեղեկություններն այն մասին, թե կորոնավիրուսային հիվանդության վիրուսը միտումնավոր կերպով ստեղծվել է լաբորատորիայում:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ հանրային առողջության ոլորտի գիտնականներն ուշադիր հետևել են Covid-19 հիվանդության ծագմանը և խիստ անհանգստացած են ամբողջ աշխարհում մարդկանց առողջության և բարեկեցության վրա ազդեցությամբ: Նրանք հետևել են, թե ինչպես են հանրային առողջության ոլորտի մասնագետները և հատկապես Չինաստանի բուժաշխատողները սրտացավորեն և արդյունավետ կերպով բացահայտել հարուցիչը, ձեռնարկել միջոցներ` դրա ազդեցության նվազեցման ուղղությամբ և միջազգային հանրության հետ կիսվել են իրենց արդյունքներով: Գիտնականները հայտարարությունը ստորագրել են որպես սոլիդարություն Չինաստանի բոլոր գիտնականների և բուժաշխատողների հետ, ովքեր շարունակում են կյանքեր փրկել և պահպանել մարդկանց առողջությունը: Նրանք նշել են, որ կանգնած են չինացի գործընկերների կողքին՝ ընդդեմ նոր սպառնալիքի: Նրանց խոսքով՝ բռնկման մասին տվյալների արագ և բաց տարածումը ներկայումս վտանգի տակ է վիրուսի ծագման մասին շշուկների և ապատեղեկատվության պատճառով:

Հայտարարությունը ստորագրած անձինք քննադատել են կանխամտածվածության տարբերակը, ըստ որոնց՝ Covid-19-ն արհեստական ծագում ունի: Տարբեր երկրների գիտնականները հրապարակել են SARS-CoV-2 հարուցիչի գենոմները, հետազոտել, և, համաձայն հայտարարության, մեծաամասնությունը եզրակացրել է, որ այս կորոնավիրուսը ծագել է վայրի բնությունից, ինչպես և շատ այլ պաթոգեններ: Դա, ըստ գիտնականների, հաստատում է նաև ԱՄՆ-ի Գիտությունների, ինժեներիայի և բժշկության ազգային ակադեմիայի, ինչպես նաև գիտական հանրության անունից ուղղված նամակը: Նշվում է, որ դավադրության տեսությունը ստեղծում են վախը, կանխակալությունը, շշուկները, որոնք վտանգում են գլոբալ համագործակցությունն այդ վիրուսի դեմ պայքարում: Գիտնականները սատարում են ԱՀԿ-ի ղեկավարի կոչին՝ նպաստելու գիտական տվյալների տարածմանը և միասնական պայքարելու ապատեղեկատվության դեմ: Հայտարարության ներքո ստորագրածներն իրենց աջակցությունն են հայտնել Չինաստանի գիտության և առողջապահության ոլորտի մասնագետներին՝ վիրուսի դեմ պայքարում:

Դիմումի վերջում գիտական հանրության ներկայացուցիչները կոչ են անում ցանկացողներին ստորագրել հանրագիրը՝ ընդդեմ Covid-19-ի վերաբերյալ կեղծ լուրերի: Այս հրապարակման տեղադրման պահին հայտարարությունը ստորագրել է ավելի քան 2300 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսի՝ լաբորատոր պայմաններում ստեղծված լինելու մասին տեղեկությունն ավելի վաղ հերքել էր Յուհանի վիրուսոլոգիական ինստիտուտը: Հաստատությունը հայտարարել է, որ բամբասանքները ոչ միայն ոչ մի գիտական հեղինակավոր հաստատում չեն ստացել, այլև բացասաբար են անդրադարձել աշխատակիցների վրա:

Ինստիտուտի ներկայացուցիչները հայտարարել են, որ կեղծ լուրեր են տարածվել հատկապես իրենց ինստիտուտի վերաբերյալ, թե իբր վիրուսը ստեղծվել է P4 լաբորատորիայում, որը վերահսկվում է զինվորականների կողմից, թե իբր գիտաշխատողը մահացել է կորոնավիրուսից, ով առաջինն է վարակվել, և այլն: Նրանք շեշտել են, որ այս ամսվա ընթացքում գործադրված ջանքերը ցույց են տվել, որ իրենց խիղճը մաքուր է:

Բուժանձնակազմը՝ պաշտպանական համազգեստով, Հուբեյ նահանգ, քաղաք Յուհան / © REUTERS/China Daily

Բացի այդ, Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը միջազգային հանրությանը կոչ է արել պայքարել Covid-19-ի վերաբերյալ դավադրության տեսության դեմ:

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Չինաստանի ժողովուրդը պատերազմ է վարում նոր կորոնավիրուսի դեմ և կրում է պատասխանատվություն ոչ միայն իր համար, այլև ամբողջ աշխարհի առողջապահության: Միևնույն ժամանակ որոշ մարդիկ և ԶԼՄ-ներ միտումնավոր կամ ոչ բարեխղճորեն սենսացիոն հայտարարություններ են անում: Նրա խոսքով՝ ԱՀԿ ղեկավարը բազմիցս ընգծել է, որ լաբորատոր պայմաններում վիրուսի ստեղծման և նրա՝ կենսաբանական զենք լինելու վերաբերյալ ապացույցներ չկան: ԱԳՆ պաշտոնյայի խոսքով՝ պայքարում են ոչ միայն վիրուսի, այլև՝ դավադրության տեսության դեմ:

Շուրջ մեկուկես ամսվա պայքարի ընթացքում ՉԺՀ գիտնականները ոչ միայն վերծանել են և տեղադրել են վիրուսի գենոմի բաց հասանելիությունը, այլև խորապես ուսումնասիրել են այն լաբորատորիաներում: Այսպես, ավելի վաղ ամերիկյան հետազոտողները հրապարակել են կորոնավիրուսի կապսիդների նոր լուսանկարները և ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ իր կառուցվածքով այն նման է զոոնոզային մերձավորարևելյան շնչառական ախտանիշին (MERS), որն արձանագրվել է տարբեր երկրներում 2012-2015թթ., և ատիպիկ թոքաբորբին (SARS)՝ 2002-2003թթ.:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021