Չիլիում ցուցարարները ոստիկաններին լազերներով կուրացնում են

Բողոքի ցույցերի լուսանկարներն ու տեսանյութերը դիտող օգտատերերը ցույցերը համեմատել են մեծ խնջույքի կամ դիսկոտեկայի հետ. իսկ իրականում ցուցարարները լազերներով կուրացնում են ոստիկանական դրոնները և տեսահսկման սարքերը:

Չիլիում արդեն մեկ ամիս է` զանգվածային ցույցեր են ընթանում: Բողոքի ալիքը պայմանավորված է մետրոյի տոմսի գնի բարձրացմամբ: Առաջին օրերին անցկացված հանրահավաքներից հետո իշխանությունները չեղարկել էին որոշումը, սակայն քաղաքացիները շարունակել են դուրս գալ փողոցներ՝ պահանջելով նախագահի հրաժարականը:

Նոյեմբերի 12-ին մայրաքաղաք Սանտյագոյի բնակիչները կրկին հավաքվել են կենտրոնական հատվածում` Իտալիայի հրապարակում: Երեխոյան հանրահավաքը վերաճել է անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Այդ ժամանակ ցուցարարները սկսեցին կիրառել լազերային ցուցիչներ՝ կուրացնելով իրավապահների դրոններն ու տեսահսկման սարքերը:

Սոցցանցերում տարածվել են տեսանյութեր, որտեղ օգտատերերը ցուցարարների կողմից լազերային սարքերի կիրառումը համարել են «Չիլիում տեղի ունեցող կիբերպանկ»:

Գիշերը հրապարակի վրայով թռչել է ուղղաթիռ, և ցուցարարները բազմաթիվ լազերներ ուղղել են դեպի այն: Չիլիի իշխանությունները տեսանյութ են հրապարակել օդաչուի խցիկից, նշելով` որ այդպիսի գործողությունները վտանգավոր են կյանքի համար և հանցագործություն են համարվում:

Reddit-ում նշել են, որ ցույցերի բազմաթիվ նկարները՝ լազերների մասնակցությամբ, հիշեցնում են հսկայական խնջույք:

Այդպիսի սարքեր կիրառվել են նաև 2019թ. ամռանը՝ Հոնկոնգում, երբ ցուցարարները դժգոհում էին երկրի իշխանությունների կողմից արդարադատական բնույթի օրենքի ընդունումից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021