Ձևաթղթում պետք է լրացնել տան հասցեն, դուրս գալու ժամը, գնալու վայրը, նպատակը

Ոստիկանն իրավասու է պահանջել անձնագիրը և լրացված ձևաթուղթը, դրանց բացակայության դեպքում՝ պատասխանատվության ենթարկել: Ձևաթուղթը կարելի է տպել կամ լրացնել ձեռագիր:

Ավելի վաղը հաղորդեցինք, որ մինչև մարտի 31-ը ներառյալ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու և տարածման շղթաները գտնելու նպատակով տեղաշարժման ազատությունները որոշակի սահմանափակվում են: Վարչապետը բոլորի համար պարտադիր ինքնամեկուսացում է հայտարարել՝ նշելով, որ այսուհետ տանից դուրս գալու դեպքում պետք է ունենալ անձնագիր և լրացված ձևաթուղթ՝ հետևյալ բովանդակությամբ.

— Ամսաթիվ
— Անուն, ազգանուն, հայրանուն
— Տանից դուրս գալու ժամը
— Տան հասցեն, որտեղից դուրս եք եկել
— Նշել, թե ուր եք գնում՝ հասցեն
— Գնալու նպատակը
— Երբ եք մտադիր վերադառնալ:

Սակայն, համաձայն Պարետի որոշման, տանից դուրս գալը պետք է ունենա խիստ անհրաժեշտություն և հիմնավորում: Անձնագրի և նշված ձևաթղթի առկայության պարագայում թույլատրվում է գնալ միայն խանութ, դեղատուն, հիվանդանոց, թաղման, տան մոտակայքում՝ մարզվելու:

Ձևաթուղթը պետք է ունենալ ցանկացած դեպքում՝ տանից դուրս գալիս: Այն հնարավոր է տպել կամ ձեռագիր լրացնել:

Վերահսկողությունն իրականացնելու է Ոստիկանությունը: Ոստիկաններն իրավասու են պահանջել ներկայացնել նշված փաստաթղթերը, իսկ բացակայության դեպքում պատասխանատվության ենթարկել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021