Հայաստանը Վերին Լարսում իր մաքսային ներկայացուցիչը կունենա

Վերին Լարսի խնդիրն արդիական է, քանի որ տուժում են Հայաստանի տնտեսվարողները: Բացի այդ՝ իրանական բեռնափոխադրողները կարող ամեն պահի սկսել անցնել հայկական միջանցքով:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ շուտով հայկական կողմը Վերին Լարսի անցակետում կունենա իր մաքսային ներկայացուցիչը: Այդ կապակցությամբ արդեն կան նախնական համաձայնությունները, քննարկվում է թեկնածուի հարցը:

2020թ. պետական բյուջեի քննարկման շրջանակներում պատգամավորների հարցերին ի պատասխան՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ հարցը լուծված է այնքանով, որ ներկայացուցիչ ունենալու վերաբերյալ խնդիրները դիվանագիտական խողովակներով կարգավորվել են, հաջորդիվ քննարկվելու է թեկնածուի հարցը:

Հիշեցնենք՝ Վերին Լարսի ռուս-վրացական անցակետում պարբերաբար մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյանում, որոնց հետևանքով տուժում են հայկական տնտեսվարողները: Խնդրին պարբերաբար անդրադառնում են ՀՀ իշխանությունները, սակայն ռուսական և վրացական կողմերի միջև առկա քաղաքական բարդ հարաբերությունները, ինչպես նաև տեղանքի դժվարամատչելիությունը հարցը լուծելուն չեն նպաստում:

Հոկտեմբերի վերջին Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ այցելել են Վերին Լարսի անցակետ, հանդիպումներ ունեցել տեղի պաշտոնյաների հետ, տեղում ծանոթացել խնդիրներին:

Արձանագրվել է, որ մեծ խոչընդոտ է հանդիսանում բարդ տեղանքը, ինչը ճանապարհների լայնացման ու անցակետի թողունակության մեծացման համար հավելյալ խնդիրներ է առաջացնում: Հայտնի է դարձել, որ 2020թ. ռուսական կողմը նախատեսում է իրականացնել անցակետի արդիականացում, ինչի վրա կծախսվի շուրջ 1,9 մլրդ ռուբլի։

Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն իր հերթին Էկոնոմիկայի նախարար հիշեցրել է, որ ս.թ. հոկտեմբերի 28-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ անդամ-երկրների և Իրանի միջև ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը: Պատգամավորի խոսքով՝ իրանական բեռնափոխադրողներն ամեն պահի կարող են սկսել հայկական միջանցքն օգտագործել՝ դեպի ՌԴ անցնելու համար: Արդյունքում իրանական մեքենաները նույնպես կհայտնվեն Վերին Լարսի անցակետում՝ ավելի երկարացնելով մի քանի տասնյակ կմ-ի հասնող հերթերը:

Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արվելու են բոլոր հնարավոր միջոցառումները՝ խնդիրը հնարավորինս շուտ լուծելու նպատակով: Հիշեցնենք՝ բացի տեղանքի բարդությունը՝ ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածության պատճառով ընթացք չի ստանում Աբխազիայի տարածքով այլընտրանքային ուղու շահագործումը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021