Ուսանողները դասադուլ են արել. պահանջում են նախարարի հրաժարականը
Ստորագրահավաք են սկսել՝ բաց նամակով դիմելու Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին և Արարատ Միրզոյանին՝ պահանջելով «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն օրենքով ամրագրել պարտադիր:
Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողները որոշել են դասադուլ անել՝ պահանջելով, որպեսզի նախարար Արայիկ Հարությունյանն ընթացք չտա ԲՈւՀ-երում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները պարտադիր դասավանդվողների ցանկից հանելու նախագծին:
Բողոքի հիմնական պատճառը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունն է: Հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաներն առաջարկվում է դարձնել ոչ պարտադիր ուսուցման առարկաներ:
Ի պատասխան դժգոհություններին` ԿԳՄՍ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ նախագծի համաձայն ԲՈւՀ-երն են որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը, պարտադիր և ոչ պարտադիր առարկաների ցանկը: Տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագիծն ամրագրում է հայերենի և հայրենագիտության սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը։
Չնայած նախագիծը դեռ մշակման փուլում է, սակայն ուսանողներին վրդովվեցրել է Արայիկ Հարությունյանի հայտարարությունն Ազգային ժողովում, որտեղ նա, ըստ ուսանողների, փոփոխության մասին հաստատակամ է խոսել: Մասնագետներին անհանգստացնում է, որ փոփոխությունից հետո մայրենի լեզուն կկորցնի իր դերն ու նշանակությունը: Դասախոսական կազմի ներկայացուցիչները վստահեցնում են, որ լեզվի և պատմության նկատմամբ նման վերաբերմունքըն իր մեջ վտանգներ է պարունակում:
Ուսանողները նախաձեռնել են նաև ստորագրահավաք, որին արդեն միացել են 700 ուսանողները Հայաստանի տարբեր բուհերից: Նրանք մտադիր են բաց նամակով դիմել Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին և Արարատ Միրզոյանին՝ պահանջելով «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն օրենքով ամրագրել պարտադիր:
Դասադուլի մասնակիցներն իրենց այսօրվա գործողությունները համարել են նախազգուշական: Արդյունք չունենալու դեպքում նրանք մտադիր են բողոքի ցույցը շարունակել Ազգային ժողովի բակում: Ուսանողների շարքերում են նաև ՀՅԴ ներկայացուցիչներ, ովքեր պահանջում են նախարարի հրաժարականը: Նոյեմբերի 7-ին կայանալիք Կառավարության նիստից հետո ակնկալում են իրենց պահանջի իրագործումը` սպառնալով դիմել այլ միջոցների:
Դաշնակցական ցուցարարներն այսօր նաև դատարկ արկղեր են թողել նախարարության շենքի մուտքի մոտ, որպեսզի հրաժարական ներկայացնող Արայիկ Հարությունյանն իր իրերը դրանցով տեղափոխի:
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հանինգը, Der Spiegel-ի տվյալներով, գաղտնի փաստաթղթերի հիման վրա զեկույց է կազմել Ադրբեջանի հետախուզության ներկայացուցչի համար։ Քննությունը դեռ պարզում է՝ արդյոք այն հասել է հասցեատիրոջը։
Շաքիում կալանավորված Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ սկսված քննությունը կշարունակվի Հայաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս միջադեպը չի կապվում Ադրբեջանում պահվող հայ գերիների հնարավոր փոխանակման հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Amazon-ի հնարավոր ներդրումների համար անհրաժեշտ է շուրջօրյա կայուն էլեկտրամատակարարում։ Ընկերության պահանջը նա կապել է 1000 ՄՎտ հզորությամբ կայանի առկայության հետ։
Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։
ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությունը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նա Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարն անվանել է «նոր Ուկրաինայի» վերածվելը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Հոկտեմբերի 5-ի որոշման մեջ պաշտոնանկության պատճառը չի նշվում։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները