Յուտայի «մենաքարի» ծագումն անհայտ մնաց. այն գողացել են: Մեկ այլ օրինակ գտել են Ռումինիայում

Ամերիկյան Յուտա նահանգում հայտնաբերված գտածոյի պատմությունն ավելի է խճճվում: Չնայած իշխանություններն ամեն կերպ փորձել են նրա գտնվելու վայրը չհրապարակել, սակայն քաղաքացիները պարզել են: Արդյունքում՝ «մենաքարն» անհետացել է:

Նոյեմբերի կեսերին Յուտա նահանգի Հանրային անվտանգության վարչության աշխատակիցները հաստեղջյուր ոչխարների հաշվառման ժամանակ տարօրինակ գտածո էին հայտնաբերել: Մի քանի լուսանկարներ ու տեսանյութեր անելուց հետո նրանք ուղղաթիռով հեռացել են՝ շարունակելով իրենց հիմնական աշխատանքը: «Մենաքարի» գտնվելու վայրը մնացել է գաղտնի:

Reddit-ի օգտատեր Թիմ Սլեյնը Google Earth-ի միջոցով հայտնաբերել է նրա գտնվելու վայրը՝ օգտագործելով լուսանկարներում ու տեսանյութում երևացող բարձր ժայռերը:

«Մենաքար» / © Bureau of Land Management — Utah, Instagram
«Մենաքար» / © Bureau of Land Management — Utah, Instagram
«Մենաքար» / © Bureau of Land Management — Utah, Instagram
«Մենաքար» / © Bureau of Land Management — Utah, Instagram

Reddit-ի օգտատերերը հետաքննություն են կատարել՝ արբանյակային լուսանկարների օգնությամբ պարզելով «մենաքարի» տեղադրման մոտավոր ժամկետները՝ 2015թ. օգոստոս-2016թ. հոկտեմբեր: Սակայն հեղինակի մասին հարցը բաց է մնացել: Գտածոն ավելի շատ նման է նկարիչ Ջոն Մաքրաքենի աշխատանքներին. դրանք նույնպես աբստրակտ են և շատ նման այս գտածոյին: Մաքրաքենը, ի դեպ, հավատում էր այլմոլորակային կյանքին և մի անգամ առաջարկել էր անապատում «մենաքար» տեղադրել (նկարիչը մահացել է 2011թ.):

Արբանյակային լուսանկարներ / © BBC, Google Earth

Այլընտրանքային տարբերակը հուշում է, որ Յուտայում այդ «մենաքարը» կարող են տեղադրած լինել նկարչի երկրպագուները, սակայն պատասխանատվություն դեռ ոչ ոք չի ստանձնել: Կասկածում են Պետեցիա լե Ֆավնհոքին, ով նույն նահանգում է բնակվում և արտասովոր տեղադրումներով է հայտնի: Սակայն նա հերքում է իր մասնակցությունը: Ըստ ամենայնի՝ գտածոյի ծագումն անհայտ կմնա. հաղորդվում է, որ այն անհետացել է: Մնացել է միայն եռանկյուն պլաստիկ, որը ծածկել է կառուցվածքի վերին հարթությունը:

«Մենաքարի» տեղադրման վայրը / © Bureau of Land Management — Utah, Facebook

Թեև տեղի իշխանությունները հայտարարել են, որ «մենաքարի» տեղադրությունն ապօրինի է և այն պետք է հեռացնել, սակայն նրանք չեն տեղափոխել այն: «Մենաքարին» այցելող երկու զբոսաշրջիկներ պատմել են, որ պիկապ են տեսել, որը հեռացել է կանյոնից: Բեռնախցիկում ինչ-որ մեծ իր են տեսել, բայց մթության պատճառով հստակ չի երևացել, թե ինչ է:

«Մենաքար»՝ Ռումինիայում / © LADbible
«Մենաքար»՝ Ռումինիայում / © LADbible
«Մենաքար»՝ Ռումինիայում / © LADbible
«Մենաքար»՝ Ռումինիայում / © LADbible

Պատմում են, որ Ռումինիայում նոյեմբերի 26-ին նույնատիպ գտածո են հայտնաբերել: Այն գտնվում է Պյատրա-Նյամց քաղաքի մոտ, Պյատրա-Ռոշիտե ամրոցից մի քանի մետր հեռավորության վրա: Դատելով լուսանկարներից՝ ռումինական «մենաքարն» ավելի անփութորեն է պատրաստվել: Մշակութային ժառանգության վարչությունը հայտնաբերված գտածոյի հետաքննությունը դեռ չի ավարտել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021