ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է աշխատանքային միգրանտների համար ID քարտեր սահմանել և նրանց արտոնագրերն էլեկտրոնային դարձնել

Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունն առաջարկել է աշխատանքային միգրանտների համար ֆիքսված կանխավճարային հարկը դարձնել էլեկտրոնային, պարտավորությունները չկատարելու դեպքում արգելել աշխատել Ռուսաստանում կամ արտաքսել երկրից:

Հարկը վճարելու համար աշխատակիցը պետք է էլեկտրոնային արտոնագիր լրացնի: Հարկը չվճարելու դեպքում նրան սկզբում ծանուցում է ուղարկվելու՝ 15 օրվա ընթացքում պարտավորությունները կատարելու պահանջով: Հրաժարվելու դեպքում իշխանությունները կարող են նրան արգելել աշխատել Ռուսաստանում կամ արտաքսել երկրից:

Միգրանտների գործատուները պարտավորվում են գրանցվել հատուկ կայքում և լրացնել հայտարարություն՝ օտարերկրյա աշխատուժ ներգրավող գործատուների ռեեստրում ընդգրկվելու մասին: Աշխատողների իրավունքների պաշտպանության համար իշխանությունները նախատեսում են ստեղծել անբարեխիղճ գործատուների առանձին ռեեստր:

Օրինագծի հեղինակներն առաջարկում են Ռուսաստան ժամանող աշխատանքային միգրանտներից մատնահետք վերցնել և ստեղծել հատուկ ID քարտեր՝ օտարերկրացիների անձնական տվյալներով: Հաղորդվում է, որ օրենքի նախագծում նկարագրվելու են օտարերկրացիներին աշխատանքի ընդունման պայմանները, օրինակ՝ վարձատրության չափը չպետք է գերազանցի տվյալ ոլորտի միջին աշխատավարձից:

Ֆիքսված կանխավճարային վճարն աշխատանքային միգրանտների համար գործում է 2015թ.-ից, առանց դրա հնարավոր չէ աշխատանքային արտոնագիր ստանալ: Նշվում է, որ ներկայումս ՆԳՆ-ն ցանկանում է այդ արտոնագիրը դարձնել էլեկտրոնային, բայց վճարի չափի փոփոխություն չի նախատեսվում:

Արտոնագրի գործողության ժամկետը 12 ամիս է: Արժեքը կախված է շրջանից: Մոսկվայում, օրինակ, վճարի չափը 5341 ռուբլի է (ամսական), Մերձմոսկվայում՝ 5092 ռուբլի, Սանկտ Պետերբուրգում՝ 3993 ռուբլի: Հաղորդվում է, որ 2019թ. առաջին կիսամյակում աշխատանքի նպատակով 2,4 մլն օտարերկրացի է ժամանել Ռուսաստան: Աշխատանքային միգրանտների մեծ մասն ԱՊՀ երկրներից են: Առաջին եռյակում են Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021