Ադրբեջանը տորպեդահարում է Մոսկվայի միջնորդական ջանքերը. վերլուծաբան

Տարոն Հովհաննիսյանի համոզմամբ` Բաքուն ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում կնքել, այլ` Հայաստանի օկուպացրած տարածքների փաստացի օրինականացում` լարվածություն առաջացնելով նաև խափանելով խաղաղ բանակցությունները վերսկսելու` համանախագահ երկրների դիրքորոշումը:

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի համոզմամբ` Բաքուն իր գործողություններով տորպեդահարում է Ռուսաստանի միջնորդական ջանքերը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Մոսկվայում նախատեսված են հայ-ադրբեջանական բանակցություններ: Հովհաննիսյանի խոսքով` Ադրբեջանն իր գործողություններով փորձում է խուսափել խաղաղ բանակցություններից, ինչին ուղղված են միջնորդ համանախագահների ջանքերը: Վերլուծաբանը վստահ է, որ հենց այդ նպատակով է ադրբեջանական կողմը սահմանին լարվածություն ստեղծում:

Բացի այդ, ինչպես նշվում է, Բաքվի իշխանությունները փորձում են Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել` սահմանագծման և սահմանազատման հարցերում զիջումներ կորզելու նպատակով:

Հովհաննիսյանը մատնանշում է Ադրբեջանի գործողությունների ակնհայտ հակասությունները, որը մի կողմից խաղաղության պայմանագիրը ստորագրելու կոչ է անում, մյուս կողմից` նախապայմաններ է առաջ քաշում` խափանելով այդ գործընթացը:

Փաստացի, վերլուծաբանի խոսքով, ադրբեջանցիները ոչ թե խաղաղության պայմանագիր են ցանկանում, այլ` այնպիսի փաստաթղթի ստորագրում, որը դե-ֆակտո կօրինականացնի Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան: Այսինքն, Բաքուն միակողմանի զիջում է պահանջում` այդ նպատակով ճնշում գործադրելով:

Տարոն Հովհաննիսյանի խոսքով, սակայն, խաղաղության պայմանագրի նախապատրաստումը ծավալուն գործընթաց է, որը բավականին շատ ժամանակ ու ջանքեր է պահանջում, իսկ կոնսենսուսի հասնելու համար շարունակական հանդիպումներ են պահանջվում:

Բայց նախ Ադրբեջանը պետք է հրաժարվի ագրեսիվ քաղաքականությունից, զորքերը հեռացնի Հայաստանի տարածքից, պայմաններ ստեղծի ապագա քննարկումների համար: Տեսականորեն դա թույլ կտա որոշակի արդյունք գրանցել, այդ թվում` խաղաղության պայմանագրի տեսքով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021