Հայաստանի և Սփյուռքի միջև խորն անվստահության մթնոլորտ է տիրում. Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ հայերը չպետք է այլևս սփյուռքի կարողությունները գնահատեն ըստ ցուցաբերվող ֆինանսական աջակցության, քանի որ այս երևույթը բարդացնում է արտասահմանյան հայ համայնքների հետ հարաբերությունները:

Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ 2020թ. Արցախյան պատերազմից հետո շուրջ 6 ամիս արտասահմանի հայ համայնքի կողմից Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության հարցը Սփյուռքում ամենաշատ քննարկվող թեման է եղել:

Նրա խոսքով՝ գումարներ են հավաքվել որոշակի նպատակով, որոնց մի մասը ծախսվել է պատերազմի համար: Այդ պատճառով, ինչպես նշում է, այդ հարցն ի սկզբանե համարել է կեղծ թեմա:

Սակայն Հայաստանի և սփյուռքի միջև, Սինանյանի կարծիքով, խորն անվստահության մթնոլորտ է տիրում: Որպես տևական ժամանակ Միացյալ Նահանգներում բնակված հայ՝ վստահեցրել է, որ հավաքված, ապա տարբեր կազմակերպությունների միջոցով Հայաստանին փոխանցված գումարը սփյուռքի հնարավորությունների նույնիսկ աննշան տոկոսը չի կազմում:

Զարեհ Սինանյանը նաև պնդել է, որ հայերը չպետք է այլևս սփյուռքի կարողությունները գնահատեն ըստ ցուցաբերվող ֆինանսական աջակցության, քանի որ այս երևույթը բարդացնում է արտասահմանյան հայ համայնքների հետ հարաբերությունները:

Նրա համոզմամբ՝ սփյուռքն ավելին կարող է տալ Հայաստանին, քան այդ գումարը: Գլխավոր հանձնակատարի խոսքով՝ փոխադարձ ընդունելի և հարգալից հարաբերություններ հաստատվելու դեպքում միայն ակնհայտ կդառնան սփյուռքի իրական կարողությունները Հայաստանի բոլոր ոլորտներում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի սկզբին, Արցախյան պատերազմից օրեր առաջ, հաղորդվել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Արցախին աջակցության տրամադրման շրջանակներում փոխանցված գումարի չափը կազմել է շուրջ 140 մլն դոլար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021