Պատերազմի մասնակիցը պատմել է Շուշի տանող ճանապարհի գյուղերից նահանջելու մանրամասները

Տիգրանը եզրակացնում է, որ նման իրավիճակ է ստեղծվել, քանի որ դեպի Շուշի տանող ճանապարհին ընկած բնակավայրերը պահպանելու նպատակ չի դրվել: Նրա կարծիքով` նահանջի հրամանները նախապես ծրագրված էին:

Աշխարհագետ, Armenian Geographic-ի (ArmGeo) հիմնադիր Տիգրան Վարագը, ով նույնպես մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին, հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել հայկական կողմի կրած պարտության, ինչպես նաև Շուշիում հակառակորդի ուժերի հայտնվելու մասին:

Տիգրանի խոսքով` իրենց 30 հոգանոց խումբը հրամանատար չի ունեցել, առանց զինպատրաստություն անցնելու մեկնել է Արցախ: Նրանց հրահանգվել է ընտրել հրամանատար և պաշտպանել Մոխրենես գյուղը: Գյուղում նույնպես չեն եղել զինվորականներ, ովքեր տեղանքին ու հայկական դիրքերի տեղակայմանը քաջածանոթ կլինեին:

Տիգրան Վարագը մանրամասներ է պատմում / © Civilnet

Տեղի բնակիչներից մի քանիսի օգնությամբ դիրքավորվել են գյուղի մատույցներում, սակայն գիշերը զանգել և ասել են` շտապ թողնել դիրքերը, քանի որ թշնամին արդեն հարևան Տող գյուղում է: Գիշերն անցկացրել են գյուղում` սպասելով հակառակորդին, քանի որ Տողը Մոխրենեսից ընդամենը 3 կմ հեռավորության վրա է:

Առավոտյան մի սպա է եկել Մոխրենես և հայտնել, որ Տողի անկման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, սկսել է խորոված պատրաստել: Սակայն շուտով պարզվել է, որ թշնամին Տողում է և շարժվում է դեպի Մոխրենես: Սպան կապ է հաստատել գեներալի հետ: Վերջինս հրամայել է նահանջել Տումի գյուղի ուղղությամբ:

Այնուհետև տղաները նահանջել են մինչև Քիրսավան: Այնտեղից հայտնվել են Քարին Տակում` Շուշին պաշտպանելու: Սակայն այստեղ նույնպես դիրքերը թողնելու և նահանջելու հրաման են ստացել:

Տիգրանը եզրակացնում է, որ նման իրավիճակ է ստեղծվել, քանի որ դեպի Շուշի տանող ճանապարհին ընկած բնակավայրերը պահպանելու նպատակ չի դրվել: Նրա կարծիքով` նահանջի հրամանները նախապես ծրագրված էին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021