#Շուշի

Խմբագրություն
1,268

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հունիսի 15-ին Շուշիում Բաքվի և Անկարայի միջև ստորագրվելու է երկու երկրների միջև համագործակցության համապարփակ համաձայնագիր:

Խմբագրություն
710

Ադրբեջանի իշխանությունները մերժել են թուրքական Ազգայնական շարժում կուսակցությանը (պանթյուրքիստներ, «գորշ գայլեր», Էրդողանի կուսակցության գործընկերներ), որը մտադիր էր Շուշիում դպրոց կառուցել:

Խմբագրություն
759

Հրթիռի մնացորդները հայտնաբերվել են Շուշիում: Ադրբեջանի ականազերծման գործակալությունը պարզել է, 9M723 համարը կրող հրթիռը, որի մնացորդները հայտնաբերվել են, «Իսկանդեր» համալիրների հրթիռ է:

Խմբագրություն
366

Ալիևը հայտարարել է, որ ներկայումս որոշ պաշտոնյաներ փորձում են յուրացնել տարածքները: «Հողագողության» հարցը լուծելու նպատակով Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ հողի յուրացման դեմ պայքարը համակարգող ժամանակավոր վարչություն է ստեղծվել, իսկ Շուշիում տարածք ստանալու ցանկություն ունեցողներին անվանել է «էժան պոպուլիստներ»:

Խմբագրություն
944

Տիգրանը եզրակացնում է, որ նման իրավիճակ է ստեղծվել, քանի որ դեպի Շուշի տանող ճանապարհին ընկած բնակավայրերը պահպանելու նպատակ չի դրվել: Նրա կարծիքով` նահանջի հրամանները նախապես ծրագրված էին:

Խմբագրություն
768

Պատերազմին մասնակցելու համար Արցախ մեկնած ոստիկանը վիրավորվել է Շուշիի Մշակույթի տանը` հրթիռակոծության հետևանքով: Պարզվել է, որ նրա սիրտը բեկորի հարվածից ծառայողական ժետոնն է պաշտպանել:

Խմբագրություն
287

Ադրբեջանցիները փակել էին Հին Շեն և Մեծ Շեն գյուղերը կապող ճանապարհը: Բանակցությունների արդյունքում ռուս խաղաղապահները հսկիչ-անցագրային կետ են տեղադրել գյուղում՝ բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Խմբագրություն
1,966

Շուշիում տեղակայված զորքերի հերթափոխն Ադրբեջանն իրականացնում է Ֆիզուլի (Վարանդա)-Կարմիր Շուկա-Շուշի մայրուղիով՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ. ուղիղ ճանապարհ դեպի Շուշի Ադրբեջանը մինչ օրս չունի:

Խմբագրություն
3,482

WarGonzo-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը փաստացի չունի վերահսկողություն Շուշի մտնող ոչ մի ճանապարհի նկատմամբ, իսկ ռուսական կողմը մտադիր չէ համաձայնությամբ չնախատեսված հավելյալ միջանցք տրամադրել Ադրբեջանին:

Խմբագրություն
441

Թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: