Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է «Նախիջևանի միջանցքի» մասին հայտարարությունները

Մանե Գևորգյանի խոսքով` Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռները Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն ու հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ, և այդ համատեքստում Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունն Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի միջև:

Մանե Գևորգյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա: Նա հիշեցրել է, որ Հայտարարության 9-րդ կետը վերաբերում է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Խոսքը նաև Ադրբեջանի արևելյան մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու մասին է:

Վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռները Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն ու հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: ՀՀ-ին հետաքրքրում են դեպի ՌԴ հայկական բեռները ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի միջոցով և ԻԻՀ՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումների հնարավորությունները: Այս համատեքստում, Մանե Գևորգյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև:

Փաշինյանի մամուլի խոսնակն ընդգծել է, որ տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի (գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման) լիարժեք իրագործման: Հայկական կողմը, Գևորգյանի խոսքով, չափազանց կարևոր է համարում նաև ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը:

Վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ մինչև հիմա Բաքվում պահվող հայ գերիներ կան, բազմաթիվ են վկայությունները նրանց նկատմամբ դաժան և նվաստացնող վերաբերմունքի մասին: Կան վկայություններ գերիներին մահապատժի ենթարկելու փաստերի վերաբերյալ: Մանե Գևորգյանը շեշտել է, որ այդ բոլոր վկայությունները պետք է մանրամասն քննության արժանանան, այդ թվում` միջազգային ատյաններում:

Գևորգյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում վերջին տասնամյակում ծավալվող հայատյաց քարոզչության շարունակմանը: «Տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին և հայտարարություններին»,- նշել է վարչապետի մամուլի խոսնակը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021