Ադրբեջանցի զինվորականները դժգոհ են, որ չեն պարգևատրվել
Մի խումբ ադրբեջանցի զինվորականներ պնդել են, որ մասնակցել են պատերազմին, որոշները նույնիսկ վիրավորում են ստացել, սակայն, նրանց խոսքով, այլ անձինք են մեդալներով պարգևատրվել:
Ադրբեջանական մամուլում տեղեկություններ ու տեսանյութեր են տարածվել այն մասին, որ մի խումբ ադրբեջանցի զինվորականներ դժգոհ են Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցելու կապակցությամբ մեդալների չարժանանալու համար:
Ադրբեջանցի զինվորականների խոսքով` նրանք մասնակցել են պատերազմին, որոշները նույնիսկ վիրավորում են ստացել, սակայն այլ անձինք են մեդալներով պարգևատրվել:
Հաղորդվում է, որ պաշտպանության նախարարությունն այդ հարցի վերաբերյալ գրավոր դիմում է պահանջել:

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները