Unicode-ը ներկայացրել է 2020-ի նոր էմոջիները. գենդերային-չեզոք Սանտա Կլաուս, պճնված տղամարդ, տրանսգենդերային դրոշ

Սոցցանցերում ամենից շատ հավանության են արժանացել ժպտացող դեմքը՝ արցունքներով և «իտալական» ժեստը:

Unicode կոնսորցիումը ներկայացրել է Emoji-ների 13 վարկած, որտեղ 117 էմոջիներ են՝ 62 նոր սիմվոլներ և էմոջիների 55 տարբերակ՝ մաշկի տարբեր գույներով ու գենդերով: 2020թ. կազմակերպությունը հենվել է գենդերային ինքլյուզիվի վրա:

Նոր էմոջիների ցանկը հետևյալն է.

  • դեմքեր. ժպտացող դեմք՝ արցունքներով, քողարկված դեմք,
  • մարդիկ. նինձյա, գենդերային-չեզոք Սանտա Կլաուս, կոստյումով կին, գենդերային-չեզոք պճնամոլ մարդ, պճնված տղամարդ, կին և գենդերային-չեզոք մարդ, ով կերակրում է երեխային, գրկախառնվում է մարդկանց հետ,
  • մարմնի մասեր. մատներ, անատոմիական սիրտ ու թոքեր,
  • կենդանիներ. սպիտակ արջ, փոկ, բիզոն, մամոնտ, կուղբ, դոդո թռչուն, ուտիճ, ճանճ, որդ և բզեզ,
  • սնունդ. հապալաս, ձիթապտուղ, բուլղարական պղպեղ, լավաշ, ֆոնդյու, տամալե և բաբլ-թեյ,
  • սպասք. ծաղիկ ծաղկամանում, թեյնիկ, պինյատա, կախարդական փայտիկ, մատրյոշկա, թել ու ասեղ, հայելի, ապակի, վանտուզ, թակարդ, դույլ և ատամի խոզանակ,
  • հագուստ. վյետնամկա և զինվորական սաղավարտ,
  • երաժշտական գործիքներ. ակորդեոն և երկար թմբուկ,
  • այլ. փետուր, քար, գերան, տնակ, պիկապ, հանգույց, մետաղադրամ, բումերանգ, պտուտակահան, չմուշկ, կարթ, աստիճան, վերելակ, տապանաքար, աղյուսակ, տրանսգենդերային դրոշ, տրանսգենդերային սիմվոլ:
Բոլոր նոր էմոջիները / © Emojipedia

Նոր էմոջիներն օգտատերերին հասանելի կլինեն 2020թ. սեպտեմբեր-հոկտեմբերին:

Սոցցանցերի օգտատերերին ավելի շատ դուր է եկել «մատերի կոմբինացիա» էմոջին՝ հիշեցնելով իտալացի խոհարարների ժեստը:

Իտալացիներ, մենք հաղթել ենք
Վերջապես ես կկարողանամ արտահայտել մսագնդի կծուությունը
Էմոջիներն այլևս իտալացիների նկատմամբ ռասիստական չեն
Եթե էմոջին շրջվի, կհիշեցնի ընկերներին սննդին պղպեղ ավելացնելու մասին

Մյուս ֆավորիտը «ժպտացող դեմքն է՝ արցունքներով»:

Ժպտացող դեմքն արցունքով կփոխի ամեն ինչ
Վերջապես ? էմոջիին փոխարինող կա, որը ցույց է տալիս, թե իրականում ինչպես եմ ինձ զգում
Դեպրեսիվ Թվիթերին դա դուր կգա

Շատ օգտատերեր ուրախացել են լայն ընտրության համար:

Կվիրները հաղթում են
*հաստատուն կերպով ուկրաինական ոճով է գլուխը տարուբերում*
2020թ. նույնասեռական կանայք հաճախ կօգտվեն էմոջիներից

Unicod-ի անոնսը նշանակում է, որ կազմակերպությունը հաստատել է սմայլները և ուղարկել է համակարգեր մշակողներին, օրինակ՝ Apple-ին, Google-ին, Samsung-ին և Microsoft-ին: Այժմ ընկերությունները պետք է ինքնուրույն ներմուծեն փոփոխություններն իրենց հարթակներում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021