Ուղիղ. Նոր iPhone-ի և Apple նորամուծությունների շնորհանդես

Apple ընկերությունը ներկայացնելու է բարձր կլասի iPhone 11 Pro Max, ավելի հասարակ iPhone 11 Pro և բյուջետային iPhone 11 մոդելները:

Մեկնարկել է Apple ընկերության նորամուծությունների շնորհանդեսը, որին կարող եք հետևել ստորև:

Միջոցառումն ընթանում է Ստիվ Ջոբսի թատրոնում, Apple Park-ի տարածքում: Վերջինս գտնվում է Կալիֆորնիայի Կապուրտինո քաղաքում:

Apple Insider-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում ներկայացվելու են նաև MacBook դյուրակիր համակարգիչները, ինչպես նաև Apple Watch սմարթ-ժամացույցների հերթական տարբերակը: Ենթադրվում է, որ կներկայացվի նաև iPad Pro պլանշետային համակարգչի նոր տարբերակը:

Նոր iPhone-ների շնորհանդես / ©Apple

Փորձագետների կարծիքով՝ ընկերությունը ներկայացնելու է iPhone 11 Pro Max, iPhone 11 Pro և iPhone 11 մոդելները: Ընկերությունը կպատմի նաև iOS համակարգի հետագա զարգացման և Apple TV+ ծառայության նորամուծությունների մասին:

Apple ընկերությունը հիմնադրվել է 1976թ.: Հիմնադիրներն են Ստիվ Ոզնյակը, Ստիվ Ջոբսը և Ռոնալդ Ուեյնը: 2008թ. սեպտեմբերի 10-ին Apple-ը դարձել է պատմության մեջ ամենաթանկարժեք հանրային կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Apple ընկերությունը լրագրողներին հրավեր էր ուղարկել ամենամյա սեպտեմբերյան շնորհանդեսին մասնակցելու համար: Շնորհանդեսն այս տարի կրում է «Միայն նորարարության շնորհիվ» կարգախոսը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021