NASA-ն ցույց է տվել՝ ինչպես է կորոնավիրուսը Չինաստանում հանգեցրել օդի աղտոտվածության նվազեցմանը

Չինաստանում տարածված համաճարակը հանգեցրել է երկրում ազոտի երկօքսիդի արտանետումների նվազեցմանը: Դրա կոնցենտրացիան ՉԺՀ-ի տարբեր շրջաններում ներկայումս 10-30%-ով ավելի ցածր է, քան նախորդ տարիների հունվար-փետրվար ամիսներին:

2020թ. հունվար-փետրվար ամիսներին արված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Չինաստանի տարածքում NO2 ազոտի երկօքսիդի արտանետումների մակարդակը զգալիորեն նվազել է: Այդ նյութի արտանետումների ծավալի նվազումը նախ արձանագրվել է Յուհան քաղաքում և նրա մերձակայքում, ապա տարածվել է ամբողջ երկրով:

NASA-յի աշխատակիցների կարծիքով՝ նման իրավիճակը «որոշակիորեն կապ ունի» կորոնավիրուսի համաճարակի պատճառով սկզիբ առած տնտեսական ճգնաժամային իրավիճակի հետ: Օդատիեզերական գործակալության օդի որակի ուղղությամբ մասնագետ Ֆեյ Լյուն նշել է, որ առաջին անգամ է ականատես լինում հսկայական տարածքի վրա հստակ իրադրությամբ պայմանավորված կտրուկ անկմանը: Գիտնականի խոսքով՝ արտանետումների նման կտրուկ անկում գրանցվել է նաև 2008թ. տնտեսական ճգնաժամի և Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ, բայց երկու դեպքում էլ բավականին դանդաղ է եղել և ոչ այսքան խորությամբ:

Ազոտի երկօքսիդի կոնցենտրացիայի փոփոխությունը մթնոլորտում համընկել է նաև լուսնային օրացույցի Նոր տարվա տոնակատարության հետ, երբ Չինաստանում և Ասիայի մեծ մասում բազմաթիվ արտադրամասեր դադարեցնում են աշխատանքները: Սակայն 2020թ. հունվար-փետրվար ամսիներին NO2-ի մակարդակը Չինաստանի տարբեր շրջաններում 10-30 տոկոսով ցածր էր, քան նախորդ տարիների նույն ժամանակահատվածում:

Վերին շարքում՝ 2019թ. հունվար-փետրվար ամիսներին Յուհանի շրջակայքում NO2-ի խտությունը, Ստորին շարքում՝ 2020թ. հունվար-փետրվար ամիներին՝ նույն տարածքը / © NASA

NO2-ը մեծ քանակությամբ ձևավորվում է ներքին այրման շարժիչների աշխատանքի հետևանքով, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության արդյունքում (հատկապես քիմիական): Այդ նյութը, բաց թողնվելով մթնոլորտ, հանգեցնում է թթվային անձրևների: Ազոտի երկօքսիդը ջրի փոխազդեցությամբ վերածվում է ազոտաթթվի (կոռոզիոն հզոր գործակալ): Բացի այդ, NO2-ն առաջացնում է շնչուղիների լորձաթաղանթի գրգռում և նվազեցնում է արյան մեջ հեմոգլոբինի քանակությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանում ռոբոտ է ստեղծվել՝ կորոնավիրուսով հիվանդներին հայտնաբերելու համար, իսկ Tesla ընկերությունը համաճարակի պատճառով դադարեցրել է վերջերս Շանհայում բացված գործարանի աշխատանքները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021