Օդի փողը կհանվի. Տաթևիկ Ռևազյանը խոստացել է

Եթե օդի փողը հանենք և Զվարթնոցի սակագները նվազեցնենք, Հայաստան կգան նաև այլ ավիաընկերություններ։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը պաշտոնավարման 1-ամյակի ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է օդի փող հասկացությանը։ Ռևազյանը նշել է, որ նախատեսում են հանդես գալ օրենսդրական փոփոխություններով, որոնք միտված են լինելու գնային քաղաքականության կարգավորմանը։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը հայտարարել է, որ փոփոխությունների արդյունքում օդի փողը՝ ֆիքսված 10 հազար դրամը հանվելու է Պատճառն այն է, որ օդի փողը ոչ միայն խնդիր է ուղևորների համար, քանի որ առաջացնում է հավելյալ ծախս՝ ազդելով տոմսի արժեքի վրա, այլև խոչընդոտում է նոր ավիաընկերությունների մուտքը։

Տաթևիկ Ռևազյանն անդրադարձել է նաև ռուս-վրացական օդային հաղորդակցության դադարեցմանը, ինչպես նաև Հայաստանի միջոցով այդ կապն ապահովելուն ուղղված միջոցառումներին։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, այդ հարցում նշանակալի իրադարձություն էր Արմենիա ավիաընկերության վերագործարկումը և դեպի Մոսկվա շաբաթական 14 թռիչքի իրականացումը հուլիսի 8-ից։

Կոմիտեի ղեկավարը նշել է, որ օդի փողը հանելու և ընդհանրապես Զվարթնոց-ի սակագներում հնարավոր այլ զեղչերի դեպքում միայն Հայաստան կգան այլ ավիաընկերություններ։ Դրանցից են Ռյանէյր-ը (Ryanair) և Վիզէյր-ը (Wizz Air), որոնք շուկա կմտնեն 2020թ․ գարնանը։

Տաթևիկ Ռևազյանը խոստացել է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում օդը փողը կհանվի նաև մյուս ավիաընկերությունների համար։

Օրենքի մասին

Պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունները կատարվել են դեռևս 2008։ Դրանց համաձայն՝ 2009թ․ մարտի 29-ից ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի համար գանձվող պետական տուրքի գումարները մտնում են փոխադրման (տոմսի) արժեքի մեջ։ Այն չեն վճարում միայն՝
ա) մինչև 12 տարեկան երեխաներին.
բ) տարանցիկ ուղևորներին․
գ) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց․ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ նրանց հավասարեցված անձանց․ Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձին․ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին․ Խորհրդային Միության հերոսներին և Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձանց․ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներին․
դ) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մինչեւ 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձանց:

Զվարթնոց օդանավակայան / ©zvartnots.aero

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021