361

40 հազար ուղևոր Մոսկվայից Թբիլիսի կթռչի Երևանով՝ առանց հավելավճարի

Georgian Airways-ը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթի ուղեւորներին առաջարկել է տոմսերը փոխանակել Թբիլիսի-Երեւան-Մոսկվա տարբերալով՝ առանց հավելավճարի

/ Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Georgian Airways (Վրացական ավիաուղիներ) ավիաընկերությունը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթի տոմս գնած ուղեւորներին առաջարկել է Վրաստան հասնել Թբիլիսի-Երեւան-Մոսկվա այլընտրանքային օդուղով։

Հաղորդվում է, որ հուլիսի 8-ից մինչեւ ս.թ. հոկտեմբեր ամսվա համար Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղության տոմս է ձեռք բերել 40 հազար մարդ։

Վրացական ավիաուղիների ներկայացուցիչները նշում են, որ տոմսերի փոխանակումը կլինի առանց հավելավճարների՝ չնայած այն հանգամանքին, որ այլընտրանքային ուղղությունն ընկերության վրա 10-15% հավելյալ ծախս է առաջացնելու։

Ներկայումս Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթներն իրականացվում են օրական 3 անգամ, իսկ հուլիսի 8-ից Թբիլիսի-Երեւան-Մոսկվա տարանցիկ չվերթները օրական 2 անգամ կիրականացվեն։ Այսինքն, երկուական թռիչք կիրականացվի Թբիլիսի-Երևան ուղղությամբ, իսկ Երևանից դեպի Մոսկվա թռիչքները կիրականացվեն ոչ միայն առկա չվերթներով, այլև կավելացվեն նորերը։


Georgian Airways

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թբիլիսիի ուղղությամբ ուղեւորահոսքով պայմանավորված՝ հուլիսի 8-ից «Արմենիա» ավիաընկերությունն ամեն օր՝ օրական երկու չվերթ կիրականացնի Երևանից դեպի Մոսկվա՝ վերականգնելով դեռևս 2016թ․-ից դադարեցված թռիչքները։

Նախատեսվում է չվերթների ժամերը մոտեցնել դեպի Վրաստան փոխադրումներ իրականացող միակ ընկերության ժամերին․ Երևանից Թբիլիսի չվերթը տևում է ընդամենը 25 րոպե, այստեղ ուղևորները մնալու են մոտավորապես 50 րոպե եւ ուղեւորվելու են Մոսկվա,- նշել էր «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենը։

Միաժամանակ, կհամալրվեն նաև ՌԴ-ից դեպի Հայաստան մյուս չվերթները․ ««Պոբեդա» ավիաընկերությունը հուլիս ամսին կավելացնի չվերթների հաճախականությունը և կիրականացնի հավելյալ 8 չվերթ՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով։ Ներկայումս օրական մեկ անգամ են իրականացվում այս ուղղությամբ թռիչքները։

Երկու ավիաընկերություն էլ կփոխեն օդանավերի տիպերը. «Աերոֆլոտ» ընկերությունն իր բոլոր՝ 6 չվերթներից յուրաքանչյուրին կավելացնի 40 նստատեղ, իսկ Nord Wind ավիաընկերությունը ներկայիս 3-ի փոխարեն 4 չվերթ կիրականացնի 400-տեղանոց օդանավերով:

Հիշեցնենք, որ դեպի Վրաստան ավիափոխադրումներն անորոշ ժամկետով դադարեցնելու մասին ՌԴ նախագահի որոշումը հուլիսի 8-ից կմտնի ուժի մեջ։ Որոշումը պայմանավորված էր վրաց խորհրդարանում ռուսական պատվիրակության եւ տեղի պատգամավորների միջեւ ծագած կոնֆլիկտի եւ դրան հետեւած հակառուսական բողոքի ցույցերի հետ։

ՌԴ տրանսպորտի նախարարության որոշմամբ այդ օրը կդադարեցվեն նաեւ Վրաստանից դեպի Ռուսաստան չվերթները։ Ռուսական կողմը նշել էր, որ չվերթները կվերականգնվեն միայն ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգությունը երաշխավորելու դեպքում։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Հոկտեմբերի 7, 12:56
Հ. Թումանյան

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հանինգը, Der Spiegel-ի տվյալներով, գաղտնի փաստաթղթերի հիման վրա զեկույց է կազմել Ադրբեջանի հետախուզության ներկայացուցչի համար։ Քննությունը դեռ պարզում է՝ արդյոք այն հասել է հասցեատիրոջը։

Հոկտեմբերի 7, 09:15
Հ. Թումանյան

Շաքիում կալանավորված Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ սկսված քննությունը կշարունակվի Հայաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս միջադեպը չի կապվում Ադրբեջանում պահվող հայ գերիների հնարավոր փոխանակման հետ։

Հոկտեմբերի 7, 17:52
Հ. Թումանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Amazon-ի հնարավոր ներդրումների համար անհրաժեշտ է շուրջօրյա կայուն էլեկտրամատակարարում։ Ընկերության պահանջը նա կապել է 1000 ՄՎտ հզորությամբ կայանի առկայության հետ։

Հոկտեմբերի 4, 23:46
Հ. Թումանյան

Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։

Հոկտեմբերի 4, 15:16
Հ. Թումանյան

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությունը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նա Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարն անվանել է «նոր Ուկրաինայի» վերածվելը։

Հոկտեմբերի 5, 16:45
Հ. Թումանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Հոկտեմբերի 5-ի որոշման մեջ պաշտոնանկության պատճառը չի նշվում։

Սեպտեմբերի 22, 12:47
Հ. Թումանյան

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 19, 20:24
Հ. Թումանյան

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 29, 11:43
Հ. Թումանյան

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն